13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Մենք աշխատում ենք Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ուղղությամբ․ Իլհամ Ալիև

Ներկայումս մենք աշխատում ենք Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ուղղությամբ, որը Ասիան Եվրոպայի հետ կապող Արեւելք-Արեւմուտք միջանցքի բաղկացուցիչ մասը կդառնա: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանի ժամանակ, հաղորդում է AzerTAc-ը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը կարեւոր ներդրում է ունեցել տարածաշրջանային այնպիսի նախագծերի իրականացման գործում, […]

Ադրբեջանը նոր զորամաս է բացել Հայաստանի հետ սահմանին

Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Զանգելանի շրջանում` Հայաստանի հետ սահմանի մոտ, ապրիլի 20-ին բացվել է նոր ադրբեջանական զորամաս, գրում է minval.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական սահմանային ծառայության հաղորդագրությունը: Զորամասի բացման առնչությամբ տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում պարգևատրվել են զինվորականներ:

«Ադրբեջանը սկսել է դեպի Նախիջևան ճանապարհի շինարարությունը. այնուհետև կկառուցվի երկաթգիծ». թուրք նախարար

Մեկնարկել են Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի կառուցման աշխատանքները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադըլ Քարաիսմայիլօղլուն: Թուրք պաշտոնյան այս մասին ասել է Yeni Safak թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ թուրքական կողմն այդ հարցը քննարկել է Ադրբեջանի փոխվարչապետի հետ: Զրույցի ընթացքում շեշտվել է հնարավորինս շուտ շինարարությունն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: «Շինարարությունն արդեն սկսվել է»,-ընդգծել […]

«Բաքուն տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ. ԼՂ հայ բնակչությանը համարում ենք մեր քաղաքացիներ». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ, գրում է minval.az-ը: «Մենք հիշելու ենք մեր պատմությունը, բայց որևէ տարածքային պահանջ չունենք որևէ երկրի, այդ թվում` Հայաստանի նկատմամբ»,-ասել է Ալիևը Բաքվում «Նոր հայացք Հարավային Կովկասին. Հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» խորագրով խորհրդաժողովի ժամանակ: Նա հավելել է, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղում հայերով բնակեցված […]

Փաշինյանն ու Ադրբեջանը հակառուսական ալիք են բարձրացնում. ի՞նչ են ասում փաստերը. Politik.am

Politik.am-ը գրում է. Պատերազմի ավարտից հետո գերիների հարցը եղել է հիմնական գլխացավանքն այս իշխանությունների համար: Գերիների առկայությունը շարունակում է լինել, որպես կաևոր վկայություն առ այն, որ այս իշխանությունները որևէ բան անելու ունակ չեն: Սա լավ են գիտակցում նաև իշխանությունները և հենց իրենց ամուլ, անկարող և թուլամորթ լինելը փորձում են տարբեր պատճառներ մեջտեղ բերելով լղոզել:  Ինչ […]

Հայաստանը Ղարաբաղում 5 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա է կորցրել. Ալիև

Հայաստանը Ղարաբաղում 5 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա է կորցրել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է Sputnik Азербайджан-ը: Նրա խոսքով՝ հենց այդքան է գնահատվում Հայաստանի զինված ուժերի ոչնչացված և գրավված տեխնիկայի արժեքը, որոնք, ի դեպ, ներկայացված են Ադրբեջանի ռազմական ավարների այգում:

Հաջորդ քայլով նպատակ է դրված նվաճել Հայաստանի Հանրապետությունը՝ սկսելով Սյունիքից

Մի քանի օր առաջ Սիրիայի միջազգայնորեն ճանաչված սահմանի հյուսիս-արևելքում գտնվող Ռաս ալ-Այն քաղաքում, որը 2019 թվականից գրավված է Թուրքիայի Զինված ուժերի կողմից, տեղի ունեցավ զինվորական հետաքրքրիր միջոցառում։ Կից լուսանկարում այդ միջոցառումից մի դրվագ է. Սիրիայի ազգային բանակի (SNA՝ Թուրքիայի կողմից ֆինանսավորվող սիրիացի վարձկանների բանակ, որը պայքարում է Ասադի դեմ և նպաստում Սիրիայի թուրքացմանը) ռազմական դասընթացների […]

Ադրբեջանն ու Թուրքիան հերթական համատեղ զորավարժությունները կանցկացնեն

Ադրբեջանն ու Թուրքիան եւս մեկ համատեղ զորավարժություն կանցկացնեն, հաղորդում է Sputnik Азербайджан-ը: Ապրիլի 8-9-ը անցկացվելիք զորավարժությունների հիմնական նպատակը ադրբեջանական և թուրքական բանակների օպերատիվ ստորաբաժանումների մարտունակության բարձրացումը և փոխգործակցության բարելավումն է:  

Իլհամ Ալիևը Շուշի է գնացել ոչ թե գրունտային ճանապարհներով, այլ Կարմիր շուկայով. Արիֆ Յունուսով

«Ռազմագերիներն օգտագործվելու են Ադրբեջանի համար ձեռնտու այս կամ այն հարցերով տորգում»,- «Հետպատերազմյան բանակցություններ. Ինչ են քննարկում և ինչի են ձգտում հասնել Երևանն ու Բաքուն» խորագրով տեսաքննարկման ընթացքում ասաց ադրբեջանցի կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը` անդրադառնալով հարցին, թե ինչու Ադրբեջանը չի վերադարձնում ռազմագերիներին: Արիֆ Յունուսովի խոսքով՝ ռազմագերիների հարցում Ադրբեջանի դիրքորոշումը փոխվել է. եթե սկզբում Ադրբեջանն ու Հայաստանն […]

Պուտինը և Ալիևը քննարկել են Ղարաբաղի շուրջ իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է РИА Новости-ն՝ Կրեմլին հղումով: Կողմերը նշել են, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ կայուն է, հրադադարի ռեժիմն պահպանվում է: Պուտինը և Ալիևը քննարկել են նաև տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների ստեղծումը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի