01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ալիևը ռազմական օդանավակայան է բացել Նախիջևանում` Հայաստանի հետ սահմանին

Ադրբեջանի նախագահը մեկնել է Նախիջևան, նրա այցի կապակցությամբ մի շարք օբյեկտներ են բացվել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր բացել է Նախիջևանի ռազմական օդանավակայանը, որը գտնվում է Հայաստանի հետ սահմանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:

Օդանավակայանը տեղակայված է առանձին համազորային բանակի տարածքում։

Այցի ընթացքում նա մասնակցել է Նախիջևանի միջազգային օդանավակայանի նոր թռիչքուղու բացմանը, Կենտրոնական հոսպիտալի, արհեստական բեղմնավորման կենտրոնի, Ջուլֆա-Օրդուբադ մայրուղային ավտոճանապարհի բացման արարողությանը, ծանոթացել Օրդուբադի հիդրոէլեկտրակայանի կառուցման ընթացքին:

Ալիևի վերջին անգամ Նախիջևան էր այցելել 2018 թվականին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ