18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ծրագիր դեռ չունի, ցանկացած որոշում կկայացվի Ադրբեջանի հետ համատեղ. Չավուշօղլու

Թուրքիան դրական է ընկալում հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի հայտարարությունները, սակայն դրա համար դեռ հստակ ծրագիր չկա, ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դեռ ծրագիր չկա: Փաշինյանը հանդես եկավ հայտարարություններով, մենք դրանք դրական ընդունեցինք: Ադրբեջանը Հայաստանին հաշտության պայմանագրի առաջարկ արեց: Մինչ այժմ Հայաստանից ոչ մի դրական պատասխան չի ստացվել: Բայց մենք ցանկացած քայլ կքննարկենք Ադրբեջանի հետ և որոշումները կընդունենք համատեղ», – ասել է Չավուշօղլուն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում:

Բայրամովը այցով գտնվում է Թուրքիայում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ