13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանը հայտնում է 10 վիրավորի և 7 զինվորի մահվան մասին, այդ թվում՝ մեկ սպայի

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է նոյեմբերի 16-ին Հայաստանի զինված ուժերի հետ մարտերի հետևանքով 7 ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։ Նրանց թվում է մեկ սպա։   Բացի այդ, վիրավորվել է 10 զինծառայող։   Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների հետևանքով հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող։

Թշնամին ավերել է Մադաթաշենի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանը, վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին

Թշնամին ավերել է Մադաթաշեն գյուղի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանն ու վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.   «Ըստ 2021 թվականի հոկտեմբերի 10-ի արբանյակային լուսանկարների՝ թշնամին քանդել է Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը և հասել դպրոցին կից եկեղեցու պատին, որը, փաստորեն վտանգի տակ է։ Դպրոցը 2015 թվականից վերանվանվել էր «Մադաթաշեն» դպրոց ՊՈԱԿ, որի […]

Ղարաբաղի հարցն այլևս Ադրբեջանի ներքին գործն է». Հաջիև

Ադրբեջանը լի է վճռականությամբ՝ վերակառուցելու ավելի քան 9 կործանված քաղաքները: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը 44-օրյա պատերազմին նվիրված համաժողովում: Նրա խոսքով՝ «Ղարաբաղի հարցն այլևս արտաքին քաղաքականության թեմա չէ»: «Դա արդեն մեր ներքին գործն է: Հայաստանը պետք է փոխի իր վերաբերմուքնը, հրաժարվի Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից»,- հավելել է Հաջիևը: […]

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 1700 զինվորի մարմին. Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Հայաստանին է փոխանցել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված շուրջ 1700 զինծառայողի մարմնի մնացորդներ: «Ներկա պահին հայտնաբերվել է և հակառակ կողմին է փոխանցվել մոտ 1700 հայ զինվորի մարմին: Մարմինների փոխանակումն իրականացրել ենք որպես հումանիտար ակցիա՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- Բայրամովին մեջբերում է «Ինտերֆաքս […]

Ադրբեջանցիները մեր տարածքում ամրաշինական կառույցներ են կառուցել. Գորիսի փոխքաղաքապետ․ News.am

News.am-ը գրում է․ Հենց առաջին օրվանից են թուրքերն եկել այդտեղ հաստատվել. Եթե հիշում եք, Գորիսի Առուշ Առուշանյանի ջոկատով հենց էդ սարի համար էինք կռիվ տալիս, որ մեզ թույլ չտվեցին շարունակել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը: Նա հավաստիացրեց, որ ադրբեջանցիները Հայաստանի տարածքում ամրանում, շինություններ են կառուցում. «Իսկ թե մենք ինչու չենք կառուցում, ես […]

Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վարանդայի միջազգային օդանավակայանում. Ալիևն ու Էրդողանը տվել են նորաբաց օդակայանի շահագորման մեկնարկը

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի ներկա են գտնվել Վարանդայում միջազգային օդանավակայանի բացման արարողությանը: Ինչպես ներկայացնում է ՏԱՍՍ գործակալությունը, երկրների ղեկավարներին է հանձնվել նոր օդանավակայանի խորհրդանշական բանալին: Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդա քաղաքում միջազգային օդանավակայանը կառուցվել է 8 ասմում: Առաջին փորձնական չվերթն այստեղ իրականացվել է սեպտեմբերի […]

«Երբ մտանք Լաչինի միջանցք, թշնամին հասկացավ, որ հետագա դիմակայությունն անօգուտ է». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգելանի (Կովսական) ազատագրումը ճանապարհ է բացել զինված ուժերի համար դեպի Կուբաթլու (Սանասար), ապա դեպի Լաչինի միջանցք»: «Ուղիղ մեկ տարի առաջ մեր բանակն ադրբեջանական դրոշը բարձրացրել է Զանգելանում (Կովսական), որի ազատագրումից հետո ճանապարհ է բացվել դեպի Կուբաթլու (Սանասար), իսկ 5 օր անց այն ազատագրվել է: Այնուհետև մենք դուրս եկանք […]

Հայաստանի կողմից յուրաքանչյուր դրական քայլ ադեկվատ արձագանք կստանա մեր կողմից. Բայրամով

Ադրբեջանը ադեկվատ պատասխան կտա Հայաստանի կողմից յուրաքանչյուր դրական քայլի՝ կապված սահմանազատման և սահմանագծման հարցի հետ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կատարցի պաշտոնակից Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ հանդիպմանը: «Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը հետհակամարտային ժամանակաշրջանում՝ միջազգային իրավունքի հիման վրա: Չափազանց կարևոր է […]

Պատրաստ ենք բանակցությունների Հայաստանի հետ Խաղաղության համաձայնագրի, դելիմիտացիայի, հաղորդակցությունների բացման շուրջ. գործընթացը մասամբ սկսվել է. Ալիև

Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում Եվրամիության ակտիվ մասնակցությունը հնարավոր է համարում։ Ադրբեջանական և ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է՝ այսօր ընդունելով Ադրբեջանում ԵՄ նոր դեսպան Պետեր Միխալկոյին «Այժմ հիմնական հարցը հետպատերազմյան շրջանն է, խաղաղության ապահովումը տարածաշրջանում։ Մենք ցանկանում ենք շրջել այդ էջը, դա է մեր քաղաքականությունը։ Մենք ցանկանում ենք […]

«Երկաթե բռունցքն այստեղ է, այն ոչ մի տեղ չի գնացել, այն դեռ այստեղ է: Մի՛ ջղայնացրեք մեզ». Ալիև

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «կոչ է արել Հայաստանին հրաժարվել վրեժխնդրության փորձերից և խոստացել հակառակ դեպքում կոշտ պատասխան տալ»,֊գրում է Ինտերֆաքս գործակալությունը: «Ես դիմում եմ նրանց, ովքեր Հայաստանում ապրում են վրեժխնդրության զգացումով։ Մտածեք ձեր մասին: Երկաթե բռունցքն այստեղ է, այն ոչ մի տեղ չի գնացել, այն դեռ այստեղ է: Մի՛ ջղայնացրեք մեզ։ Եթե դուք ձեզ լավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի