02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հենց դրա համար էլ հավաքվել ենք այստեղ. Պուտինը՝ Ալիևին

Քիչ առաջ Սոչիում մեկնարկեց Պուտին-Ալիև առանձնազրույցը, որին հաջորդելու է Պուտինի առանձնազրույցը Նիկոլ Փաշյանի հետ, ապա եռակողմ բանակցությունները:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ալիևի հետ առանձնազրույցում, խոսելով ԼՂ հակամարտության մասին, ասաց, որ հակամարտության գոտում իրենց խաղաղապահներն են աշխատում, որոնք, ըստ նրա՝ դրական դերակատարում ունեն։

«Ինձ թվում է, որ դրական դերակատարում ունեն, աշխատում է հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը: Ցավոք սրտի, մինչև այսօր կան խնդիրներ, միջադեպեր, չի հաջողվում մնալ առանց զոհերի, և մենք հենց դրա համար էլ հավաքվել ենք, որպեսզի դիտարկենք, թե ինչ է արվել և ինչ անել, որպեսզի ոչ միայն նման որևէ դեպք տեղի չունենա, այլև ընդհակառակը՝ իրավիճակի խաղաղեցման և տարածաշրջանում իրավիճակի զարգացման համար ստեղծվեն պայմաններ»,- ասաց ՌԴ նախագահը:

Իր հերթին Իլհամ Ալիևն ասաց, որ հանգամանալից կքննարկեն հայ-ադրբեջանական հիմնախնդիրը:

«Ուշագրավ է, որ այս տարեսկզբից, ռուս խաղաղապահների գործունեությամբ պայմանավորված, 2020թ. նոյեմբերի 10-ից մինչ այսօր մեկ տարվա ընթացքում  ռուս խաղաղապահների  պատասխանատվության գոտում լուրջ միջադեպեր չեն եղել, բախումներ չեն եղել, լուրջ իրադարձություններ չեն եղել, միջադեպեր եղել են, որոնք համակարգային ճգնաժամ չեն: Սահմանին եղել են բախումներ, բայց դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին չէ: Սակայն դա մեզ ստիպում է ուշադրությամբ դիտարկել, այդ թվում եռակողմ ձևաչափում խոսել, թե ինչպես կարելի է վերահսկել ռիսկերը, փոքրացնել դրանք»,- ասաց Ալիևը:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ