13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանը մտադիր է օկուպացնել Հայաստանի այլ տարածքներ. Նիկոլ Փաշինյան

 Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը չհրահրված և չարդարացված ռազմական ագրեսիա սկսեց Հայաստանի դեմ։ Օգտագործելով ծանր հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքեր՝ ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում գնդակոծել է 36 բնակելի տարածքներ և համայնքներ, այդ թվում՝ Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը, Կապանը, Գեղամասարը։ Սա սահմանային բախում չէր. դա ուղղակի, անհերքելի հարձակում էր Հայաստանի ինքնիշխանության և […]

Ես կյանքում խաղաղության պայմանագիր չեմ կնքել. Նիկոլ Փաշինյանը թիմակիցների մոտ բացել է փակագծերը. Ժողովուրդ

Սեպտեմբերի 14-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկել է երկրում ստեղծված պատերազմական վիճակը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իր թիմակիցներին Եվրոպայից ու Ռուսաստանից եկող ազդակների, մտահոգությունների մասին է փոխանցել: Մեզ հասած տեղեկություններով՝ ՔՊ-ակաները քննարկել են, թե աշխարհի շատ երկրներ (հիմնականում՝ Եվրոպան ու ԱՄՆ-ն) Հայաստանին հորդորում են, կոչ են անում, ինչ-որ տեղ անգամ՝ […]

Իրանի ԶՈւ ԳՇ պետը դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին

Armenia Sputnik. «Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք չենք հանդուրժի փոփոխություններ տարածաշրջանի սահմաններում, և երկու երկրներին՝ Ադրբեջանին և Հայաստանին, խորհուրդ ենք տալիս լուծել իրենց խնդիրները խաղաղ ճանապարհով և երկխոսության ճանապարհով»,- ասել է Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին՝ ԻԻՀ բանակի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային և ռազմատիեզերական ուժերի զինվորական շքերթի ժամանակ իր ելույթում: «Մենք […]

Ադրբեջանը կողմ է առանց ժամանակ կորցնելու Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի գործընթացը սկսելուն. Բայրամով

Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են սկսել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի մշակումը, ըստ tert.am-ի՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։   ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանի շրջանակում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ բանակցությունների ընթացքում նա նշել է, որ Բաքուն պատրաստ է սկսել աշխատել փաստաթղթի տեքստի վրա՝ չնայած հայ-ադրբեջանական սահմանին «կոնֆլիկտին» (չակերտները՝ Tert.am, նկատի ունի սեպտեմբերի 13-ին […]

Թուրքական իշխանամերձ TGRT հեռուստաալիքի հաղորդավարը եթերում «բացահայտում է» Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի նպատակները

Թուրքական իշխանամերձ TGRT հեռուստաալիքի հաղորդավարը եթերում «բացահայտում է» Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի նպատակները. Ադրբեջանական բանակի նպատակը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։ «Զանգեզուրի միջանցքը» կտրելու է Հայաստանի կապը Իրանի հետ և միավորելու է թյուրքական աշխարհը։ Ադրբեջանական բանակը գտնվում է Նախիջանից մի քանի ժամվա հեռավորության վրա։ Անհրաժեշտ է մեկ առ մեկ ռազմավարական բարձունքների նկատմամբ վերահսկողություն հաստատել։ Ալիևը […]

Հայաստանում գործում է էթնիկ հայերից բաղկացած 5-րդ շարասյուն, որն արտաքին պատվերով, ներսից, թյուրիմացության մեջ գցում հանրությանը, Հայաստանի տարածքում թուրք-իրանական պատերազմ են հրահրում

Լրջագույն վտանգ _____ Հնարավորինս պարզ բացատրեմ, թե ինչ է կատարվում։ Հայաստանի արեւմտյան սահմանին կանգնած է 45 000 թուրքական բանակ, չհաշված ռեզերվները։ Հարավային սահմանին 45 000 իրանական բանակ, չհաշված ռեզերվները։ Ադրբեջանում թուրք-ադրբեջանական 100 000 զորքը կա: Դրանք բոլորը բերված են մարտական պատրաստվածության։ Հայաստանում բզկտված, բոլորից վատ զինված մեր բանակն է եւ մի քանի հազարանոց ռուսական բազան, […]

Բլինքենն Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարն ու հետ քաշել զորքերը

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և հետ քաշել զորքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը՝ ներկայացնելով Էնթոնի Բլինքենի և Իլհամ Ալիևի հեռախոսային խոսակցության մանրամասները։   «Պետքարտուղար Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախաահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի […]

Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի մահացու հարձակումները խստորեն դատապարտում ենք. Նենսի Փելոսի

Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի և Հայաստանի սահմանների  նկատմամբ Ադրբեջանի մահացու հարձակումները խստորեն դատապարտում ենք, Երևանում այսօր հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Նա վերահաստատեց ԵԱՀԿ ՄԽ-ում Միացյալ Նահանգների դիրքորոշումը՝ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ «Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին։ Ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային խաղաղ և տևական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի […]

ԱՄՆ-ն հանձնառու է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հարցերը լուծել խաղաղ կերպով․ Բլինկենը խոսել է Փաշինյանի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սեպտեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ իր ցավակցությունը հայտնելով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հայկական կողմում գրանցված մարդկային կորուստների առնչությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։ «Պետքարտուղարը վերահաստատել է մեր հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծելու հարցերը խաղաղ կերպով։ Նա ասել է, որ առաջ գնալու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի