13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական կետերի շուրջ

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական կետերի շուրջ, մնացել է դրանք կյանքի կոչել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղուն։ Բացի այդ, նա ավելացրել է, որ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը չի կարելի առանձին դիտարկել։

Ղարաբաղում չպետք է մնա Հայաստանի ոչ մի քաղաքացի». Գ. Հասանգուլիև. Բաքվում տաքացնում են ձեռքերը

Հոկտեմբերի 8-ին Պրահայի հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել «Միացյալ Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն ու պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևը: Գ. Հասանգուլիևն ասել է. «Պրահայի հանդիպման արդյունքում արված հայտարարությունը Ադրբեջանի հերթական դիվանագիտական հաջողությունն է։ Ներկայիս համաձայնագրից խուսափելու դեպքում Հայաստանը հնարավորություն կտա Ադրբեջանին ավելի կոշտ որոշումներ կայացնել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը […]

Անհասկանալի է, որ մեզ կամավոր անցում չեն տվել Նախիջևան. Ալիև

«Անհասկանալի է, որ մեզ կամավոր անցում չեն տվել Նախիջևան։ Պարտավորությունը խախտելը, իհարկե, չափազանց ամոթալի փաստ է։ Այնուամենայնիվ, մենք դեռ համբերատար ու զուսպ ենք։ Վստահ եմ, որ մենք դրան հասնելու ենք, լավ կլիներ, որ դա տեղի ունենար ավելի շուտ»,-գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թվիթերյան միկրոբլոգում: 

ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. հայտարարություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպումից հետո կողմերը հայտարարություն են տարածել: Հայտարարությունում ասվում է. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած […]

Պրահայում Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Էրդողանը նույն սեղանի շուրջ զրուցում են. Լուսանկարներ

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Վարչապետն այսօր կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը: […]

Հայաստանն Ադրբեջանին է հանձնել ադրբեջանցի 6 զինծառայողի մարմին․ «Փաստինֆո»

Հայաստանը Ադրբեջանին է հանձնել ադրբեջանցի 6 զինծառայողի մարմին, որոնք սպանվել էին սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, գրում է «Փաստինֆո»-ն։ Լրատվամիջոցը նաև նշում է, որ, ցավոք, թշնամու լրատվամիջոցներից ենք առաջինը տեղեկանում, թե հայ զինծառայողների մարմինների հանձնման կամ ռազմագերիների վերադարձի, թե ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ՀՀ-ի կողմից հանձնելու մասին։ ՀՀ իրավասու մարմինները չեն […]

Ռազմական համագործակցության նոր մակարդակ Ադրբեջանի և Իսրայելի միջև

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող իսրայելական պատվիրակության հետ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Բինյամին Գանցի գլխավորությամբ։ Հայկական Ալիքի փոխանցմամբ՝ ԱՀ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Զաքիր Հասանովը «ընդգծել է երկկողմանի համագործակցության բարձր մակարդակը, որը ծանրակշիռ դեր ունի ոչ միայն Ադրբեջանի և Իսրայելի զարգացման գործում, այլև ամբողջ տարածաշրջանում անվտանգության ապահովման համար»։ Իր […]

Ավելի քան 400 կմ երկարությամբ սահմանը որոշելու համար պետք է ակտիվ աշխատենք՝ հիմնվելով «պատմական փաստաթղթերի», «պատմական քարտեզների» վրա․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին կոչ է արել ակտիվացնել սահմանագծման աշխատանքները, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը։ «Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները ժամանակ չեն կորցնի և կսկսեն ակտիվ աշխատել երկու երկրների միջև սահմանները հստակեցնելու ուղղությամբ, ինչը (սահմանը- խմբ) փաստացի գոյություն չունի»,- ասել է Ալիևը՝ կրկին հիշատակելով «պատմական փաստաթղթեր» ու «պատմական […]

ԱՄՆ պետդեպը վերահաստատում է հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը

Միացյալ Նահանգները տարբեր մակարդակներով ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու գործընթացում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը` վերահաստատելով սահմանից զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ կովկասյան բանակցությունների հարցերով պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ակտիվորեն ներգրավված է գործընթացում։ «Նա, իհարկե, […]

«Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա-Զանգեզուրի» կարճատև կեղծ հանրապետությունը. Հարութ Սասունյան

Անցյալ շաբաթ երկու ադրբեջանցիներ ամբարտավանորեն իրենց հռչակեցին կեղծ «Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետության» ղեկավարներ, որի մեջ իբր ներառված էին Հայաստանի Հանրապետության Սևանա լիճը և Սյունիքի մարզը։ Այս հայտարարությունն արվել է Ադրբեջանի կողմից Հայաստանի արևելյան սահմանների վրա բարբարոսական հարձակումից մի քանի օր անց․․․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաճախակի անդրադարձել է Հայաստանի Հանրապետության մեծ տարածքներին որպես Ադրբեջանի մաս՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի