24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռուսական հրթիռները կազդե՞ն Նիկոլի ու Ալիեւի վրա. Իրավունք

նա­յած, մաս­նա­վո­րա­պես մեր տա­րա­ծաշր­ջա­նի ա­պա­գա­յի հետ կապ­ված ամ­բողջ հար­ցը ե­ղել եւ մնում է այն, թե Ռու­սաս­տանն ինչ­պե՞ս է դուրս գա­լու ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մից (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=238595&l=am):

Այս տե­սան­կյու­նից, չնա­յած ա­ռե­րե­ւույթ դժվա­րու­թյու­նն­երին, ինչ­պես քա­նիցս պնդել ենք, Ռու­սաս­տա­նը ճիշտ պա­հին ցույց է տա­լու ի­րե­րի ի­րա­կան վի­ճա­կը: Այս ա­ռու­մով ե­րեկ­վա զանգ­վա­ծա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ի­հար­կե, շատ լուրջ մե­սիջ էին բո­լո­րի հա­մար:

Թե ինչ շա­րու­նա­կու­թյուն դա կու­նե­նա ռազ­մա­ճա­կա­տում, թե­րեւս պարզ կդառ­նա մի­այն ա­ռա­ջի­կա օ­րե­րին: Սա­կայն այս հար­ված­նե­րը ար­դեն իսկ մի քա­նի հստակ փաս­տեր ֆիք­սե­ցին բո­լո­րի հա­մար:

Ա­ռա­ջի­նը՝ որ­քան էլ Ա­րեւ­մուտ­քը զի­նել եւ զի­նում է Ուկ­րա­ի­նա­յին, սա­կայն բո­լո­րի հա­մար ակն­հայտ դար­ձավ, որ Ռու­սաս­տա­նին հաշ­ված ժա­մեր են պետք՝ ուկ­րա­ի­նա­կան կեն­սա­կան ողջ են­թա­կա­ռուց­ված­քա­յին հա­մա­կար­գե­րը շար­քից դուրս բե­րե­լու հա­մար: Իսկ սրանք այն հա­մա­կար­գերն են, ո­րոնք ա­մե­նա­ուղ­ղա­կի առն­չու­թյունն ու­նեն ռազ­մա­ճա­կա­տի ի­րա­վի­ճա­կի վրա:

Երկ­րոր­դը, որ Ռու­սաս­տանն ու­նի բա­վա­րար մի­ջոց­ներ, որ նա­եւ նույն հար­վա­ծը հասց­նի բուն ռազ­մա­ճա­կա­տին: Այդ թվում, դեռ խա­ղի մեջ չեն դրված մի շարք զի­նա­տե­սակ­ներ (խոս­քը մի­ջու­կա­յին զեն­քի մա­սին չէ), ո­րոնք կա­րող են ար­մա­տա­պես փո­խել ռազ­մա­ճա­կա­տա­յին պատ­կե­րը: Ի­հար­կե, ա­ռան­ձին հարց է, թե ին­չու այս­քան ժա­մա­նակ դրանք չեն գոր­ծադր­վում: Սա­կայն ան­կախ այդ հար­ցի ի­րա­կան պա­տաս­խա­նից, ե­րեկ­վա հար­ձա­կու­մը ցույց տվեց, որ մի «գե­ղե­ցիկ ա­ռա­վոտ» դրանք կա­րող են գոր­ծադր­վել, այ­սինքն՝ այդ հնա­րա­վո­րու­թյու­նը Ռու­սաս­տանն ու­նի:

Թե երբ կգա այդ «գե­ղե­ցիկ ա­ռա­վո­տը», ան­գամ ե­րեկ­վա հար­վա­ծից հե­տո դժվար է ա­սել: Չնա­յած, կան լուրջ խո­սակ­ցու­թյուն­ներ, որ Ռու­սաս­տա­նը ու­ժե­րի կու­տա­կում է ի­րա­կա­նաց­նում: Գու­մա­րած, որ խա­ղի մեջ մտնել է պատ­րաստ­վում նա­եւ Բե­լա­ռու­սը: Այ­սինքն, որ այդ X պահն ար­դեն սա­րե­րի հե­տե­ւում չէ: Կի­ե­ւի ո­րոշ աղ­բյուր­ներ կար­ծում են, որ 1-15 օր­վա ըն­թաց­քում ռուս­նե­րը կանց­նեն մասշ­տա­բա­յին հար­ձակ­ման, այլ աղ­բյուր­ներ, որ՝ 1-3 ամ­սում: Ի­հար­կե, ա­նուղ­ղա­կի ակ­նարկ­ներ էլ ե­ղան, ո­րոնք թույլ տա­լիս են ո­րոշ պատ­կե­րա­ցում­ներ կազ­մել հնա­րա­վոր ժամ­կետ­նե­րի մա­սին: Նախ, սա ար­դեն իսկ շատ ծանր հար­ված էր ուկ­րա­ի­նա­կան են­թա­կա­ռույց­նե­րին, գու­մա­րած, երկ­րի ներ­սում մի­ան­գա­մից խու­ճա­պա­յին տրա­մադ­րու­թյու­ններ սկսվե­ցին, ո­րը, ի­հար­կե, մասշ­տա­բա­յին հար­ձակ­ման հա­մար ա­ռա­վել քան բա­րեն­պաստ ա­ռիթ է:

Չնա­յած, կա նա­եւ այն հար­ցը, թե նման մասշ­տա­բա­յին հար­ձա­կում ի­րա­կա­նում կլի­նի՞: Բանն այն է, որ մի շարք լուրջ աղ­բյուր­ներ փոր­ձում են այն գա­ղա­փարն ա­ռաջ տա­նել, որ ի­րա­կա­նում այս հար­վա­ծի հա­մար ա­ռիթ դար­ձած Ղրի­մի կամր­ջի ա­հա­բեկ­չու­թյու­նը բրի­տա­նա-ուկրա­ի­նա­կան հե­տա­խու­զու­թյան ծրա­գիրն էր՝ ՌԴ-ին նման գոր­ծո­ղու­թյու­ննե­րի դրդե­լու հա­մար: Մի վար­կա­ծով, որ դեռ Մոսկ­վան պատ­րաստ չէ: Բայց ա­հա մյուս վար­կածն այն մա­սին է, որ կան ա­մե­րի­կյան ո­րոշ շրջա­նակ­նե­րի հետ «ստորջ­րյա» բա­նակ­ցու­թյու­ններ, եւ դրանք ըն­թաց­քում կա­րող են «ման­րադ­րա­մի» վե­րած­ել ոչ մի­այն Ուկ­րա­ի­նան, այլ նա­եւ՝ Բրի­տա­նի­ան: Ու դա ա­վե­լի ռե­ալ տես­քի կգա ար­դեն մեկ ամ­սից ԱՄՆ-ում սպաս­վող ընտ­րու­թյու­ննե­րի ար­դյուն­քում: Իսկ նման ա­հա­բեկ­չու­թյուն­նե­րը, ըստ վար­կա­ծի, ռուս­նե­րին նյար­դա­յին քայ­լե­րի դրդե­լու, ա­մե­րի­կյան այդ շրջա­նակ­նե­րին փաս­տի ա­ռաջ կանգ­նեց­նե­լու եւ բա­նակ­ցու­թյու­ննե­րը տա­պա­լե­լու ի­մաստ ու­նեն:

Սա­կայն այս պա­հին ռու­սա­կան հար­ձակ­ման լի­նել-չլի­նե­լու կամ դրա ժամ­կետ­նե­րի  մա­սին չէ խոս­քը: Այս պա­հին հիմ­նա­կանն այն էր, որ այս հար­վա­ծով ցրվեց այն մի­ֆը, թե Ռու­սաստ­անն այն­քան է թու­լա­ցել, որ չի կա­րո­ղա­նում Ուկ­րա­ի­նա­յի հար­ցը լու­ծել, էլ ուր մնաց, որ ԱՄՆ-ի հետ ոտք մեկ­նի, եւ այս պա­հին, թե­րեւս, հենց դա էր Մոսկ­վա­յի հիմ­նա­կան խնդի­րը, ո­րը լուծ­վեց:

Եվ վե­րա­դառ­նա­լով մեր տա­րա­ծաշր­ջա­նին՝ նկա­տենք, որ Նի­կո­լի եւ թե­րեւս Ա­լի­ե­ւի մոտ ա­վե­լի քիչ կա­յին այն տրա­մադ­րու­թյու­նն­երը, թե Մոսկ­վան այն չէ, ինչ­պի­սին պատ­կե­րաց­նում է­ին: Հա­մե­նայն­դեպս, Պրա­հա­յում ՌԴ-ի «գլխից թռնե­լու» փոր­ձը հենց այդ մա­սին էր ակ­նար­կում՝ ի՞նչ կա­րող է ա­նել Մոսկ­վան: Ու հի­մա, երբ ցույց տվեց, որ պետք ե­ղած պա­հին կա­րող է եւ կա­նի շատ սար­սա­փե­լի բա­ներ, Մոսկ­վա­յի «գլխից թռնե­լու» տրա­մադ­րու­թյուն­նե­րն էլ պետք է որ ո­րո­շա­կի­ո­րեն նվա­զեն. բա որ հան­կարծ այս­տեղ էլ ո­րո­շեց ինչ-որ բան ա­նել: Իսկ դա ա­ռա­վել քան լուրջ է Բաք­վի հա­մար, քա­նի որ ե­րեկ Ուկ­րա­ի­նա­յին հար­վա­ծող հրթիռ­նե­րը նա­եւ Կաս­պից ծո­վից է­ին թռչում:

Մի խոս­քով, երբ ռուս­նե­րը հու­շում են, որ ի­րենց չշտա­պեն Հա­րա­վա­յին Կով­կա­սի խա­ղա­տախ­տա­կից «դուրս գրել», դա այ­սօր շատ ա­վե­լի ծան­րակ­շիռ տեսք ստա­ցավ, քան Պրա­հա­յում ջան-ջի­գա­րութ­յուն ա­նե­լու ժա­մա­նակ:

ՔԵՐ­ՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ