22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակը պետք է համարժեք լինի Լաչինի միջանցքի կարգավիճակին․ Չավուշօղլուն խոսել է Ադրբեջանի պահանջների մասին

Ադրբեջանը պատերազմից հետո Հայաստանին առաջարկել է խաղաղության համապարփակ պայմանագիր ստորագրել, ինչին Հայաստանը, թեկուզ ուշացմամբ, սակայն դրական է պատասխանել, Թյուրքալեզու պետությունների ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն

Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Չավուշօղլուն հայտարարել է նաև, թե Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված «հիմնավոր» պահանջներից մեկն է, որ «Զանգեզուրի միջանցքը» Լաչինի միջանցքին համարժեք կարգավիճակ ունենա։

Չավուշօղլուն  նաև զուգահեռներ է տարել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների միջև։

«Հայաստանի և Ադրբեջանի  հարաբերությունների կարգավորման գործընթացը դրականորեն կազդի Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները կարգավորելու գործընթացի վրա», – ասել է նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ