27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խաղաղության համաձայնագիրը կստորագրվի միայն Ադրբեջանի առաջարկած հինգ հիմնական սկզբունքի հիման վրա. Ալիև

Ադրբեջանն ու Հայաստանը պետք է մոտ ապագայում կոնկրետ բանակցություններ սկսեն խաղաղ համաձայնագրի շուրջ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք մտադիր ենք Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցել միայն մեր առաջարկած հինգ սկզբունքի հիման վրա։ Ներկայում երկու երկրի արտաքին գործերի նախարարությունները զբաղված են աշխատանքային խմբերի ձևավորմամբ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում պետք է սկսել կոնկրետ բանակցություններ, և այդ բանակցությունները չպետք է երկար ընթանան, քանի որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն հինգ հիմնական սկզբունքի հիման վրա։ Համաձայնագրի տեքստը կարող է շուտով պատրաստվել և ստորագրվել», – ասել է Ալիևը՝ Շուշիում ելույթ ունենալով աշխարհի ադրբեջանցիների համագումարում։
 
Նրա խոսքով՝ այս կերպ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող են հաստատվել հարաբերություններ, այդ թվում՝ դիվանագիտական։
 
Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նրա նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ