09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Պրահայի քաղաքապետը մասնակցել է ի պաշտպանություն ադրբեջանցի քաղբանտարկյալների ակցիայի

Հոկտեմբերի 14-ին Պրահայի Խաղաղության հրապարակում ՙՙՄարդը կարիքի մեջ՚՚ հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր թաթերականացված բողոքի ակցիա՝ Ադրբեջանի քաղաքական բանտարկյալներին սատարելու նպատակով: ՀԿ-ի համահիմնադիրն է Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան: Հրապարակում՝ Սուրբ Լուդմիլայի տաճարի դիմաց տեղադրվել էր սիմվոլիկ բանտախուց, որին փակցված են եղել Ադրբեջանի դրոշը և ադրբեջանցի մի շարք քաղբանտարկյալների, այդ թվում Լեյլա Յունուսի և Ինթիղամ Ալիևի, […]

Անհայտ անձինք այրել են Ադրբեջանի պետական դրոշը

Ադրբեջանական Կյուրդամիր քաղաքի Դրոշի հրապարակում անհայտ անձինք վառել են Ադրբեջանի պետական դրոշը, հաղորդում է Haqqin.az-ը: Դեպքը տեղի է ունեցել երեկ: Թե ինչպես են կարողացել անհայտ անձինք վառել դրոշը, որը բարձրացված է եղել դրոշաձողի վրա, առայժմ հայտնի չէ: Դրոշն ամբողջությամբ այրվել է, իսկ դրոշաձողի վրա երևացել են այրման հետքերը: Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ ոստիկաններ: 

6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ` Ադրբեջանում

Այսօր առավոտյան 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Գաբալայի շրջանում` Բաքվից 220 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Գաբալա քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևելք, իսկ ստորգետնյա ցնցումների օջախը` 6 կմ խորության վրա: Զոհերի և փլուզումների մասին չի հայտնվում:

Սերբիայի ԱԳ նախարարը սխալ քաղաքական ուղերձ է որակել միայն Բաքվում իր երկրի դեսպանության բացումը

Դիվանագիտական մեր աղբյուրների փոխանցմամբ երեկ Բելգրադում կայացած Հայաստանի և Սերբայի արտգործնախաարների ասուլիսը համեմված է եղել Ադրբեջանի համար տհաճ հայտարարություններով՝ ընդ որում երկու կողմից էլ։ Մասնավորապես Սերբիայի արտգործնախարարը Իվիցա  Դաչիչը հայտարարելով Երևանում դեսպանատուն բացելու Սերբիայի կառավարության մտադրության մասին, բառացիորեն ասել է՝  ժամանակին միայն Ադրբեջանում Սերբիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը սխալ քաղաքական ուղերձ էր պարունակում։ Էդվարդ Նալբանդյանն էլ հանգամանալից փաստերով սերբ լրագրողներին է ներկայացրել […]

Հասանովի դին հանձնել են Ադրբեջանին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք եւ հավատարմություն Ժնեւյան կոնվենցիայի դրույթներին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի ներկայացուցիչներին են հանձնել ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի երրորդ անդամի՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված եւ ոչնչացված Հ.Հասանովի դին: Փոխանցումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:30-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության […]

Հակոբ Ինջիղուլյանը Հայաստանում է.panorama.am /վիդեո/

“Ես ինքնակամ եմ որոշել վերադաձալ Հայաստան, միջազգային կազմակերպություններն աջակցել են: Որոշել եմ շարունակել զինվորական ծառայությունս: Հրաշալի է, որ ես գտնվում եմ Հայաստանում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն պետություններին ու միջազգային կազմակերպություններին, որոնք ինձ ազատեցին գերեվարությունից”-հոկտեմբերի 2-ին՝ Երեւան ժամանելուց վայրկյաններ անց, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում ասաց ադրբեջանական գերության մեջ գտնվող ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը` վերահաստատելով, որ […]

Բազմիցս ԵԽԽՎ-ում բարձրաձայնելով հանդուրժողականության մասին` Ադրբեջանը շարունակում է փառաբանել մարդասպան Ռամիլ Սաֆարովին

Ներկայացնում ենք Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում. Եվրոպայի խորհրդում այսօր քննարկվում է մի շատ կարեւոր եւ շատ վտանգավոր հարց, հարց, որ կարող է վերաճել լուրջ աղետի: Ես աջակցելով զեկույցին` հարկ եմ համարում շեշտել, որ նեոնացիզմը մեր օրերում իր մեջ ներառում է մի շարք խնդիրներ, որոնք առաջնահերթ ուշադրության են արժանի` ծայրահեղականություն, այլատյացություն, […]

Պուտինն ու Ալիեւը հանդիպել են

Աստրախանում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։Այս մասին հաղորդում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները միշտ էլ զարգացել են բարեկամական եւ փոխվստահության համատեքստում։ “Մենք շատ ուրախ ենք, որ մեր հարաբերությունները ևս այդ ուղղությամբ […]

Ադրբեջանի իշխանությունները վարում են թշնամանքի եւ քսենոֆոբիայի քաղաքականություն

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ելույթ է ունեցել ԵԽՎՎ-ում: Ներկայացնում ենք նրա ելույթը. “Հարգելի կոլեգաներ, Տիկնայք եւ պարոնայք, Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայի ժողովուրդը քվեարկեց սեփական երկրի ապագայի համար.  Այն բացառապես շոտլանդական ժողովրդի որոշումն էր՝ վճռել սեփական ճակատագիրը՝ կամքի ազատ արտահայտմամբ: Ժողովրդի կամքի անվերապահ իրագործումը դարձավ ամբողջական  պայման  պետության գործունեության: Դա այն ժողովուրդն է, որը կրողն […]

Հասանովի դին հանձնել Ադրբեջանին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը ս.թ. հուլիսի 26-ին տարածած հայտարարության մեջ նշել էր, որ ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված եւ ոչնչացված անհայտ երրորդ անդամի ինքնությունը պարզելուց հետո ԼՂՀ իշխանությունները կընդունեն համապատասխան որոշում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված անձի ինքնությունն արդեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված