13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Համանախագահները ժամանել են Բաքու

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր ժամանել են Բաքու, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը: Նախատեսվում է, որ այցի ընթացքում համանախագահները նաև հանդիպումներ կունենան Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, քննարկվելու է ԼՂ հակամարտության հարցը: Այս կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ իրենք լուրջ բանակցություններ են […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 15-ին կմեկնեն Բաքու

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը եւ Պիեռ Անդրյոն փետրվարի 15-ին կմեկնեն Ադրբեջան, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը: Ակնկալվում է, որ հաջորդ օրը՝ փետրվարի 16-ին համանախագահները մի շարք հանդիպումներ են ունենալու Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ, ինչից հետո մեկնելու են Երևան:

Ադրբեջանը չի մասնակցի Եվրանեսթի երևանյան նստաշրջանին

Ադրբեջանը չի մասնակցի Եվրամիության Արևելյան գործընկերության Եվրանեսթի  նստաշրջանին, որը կանցկացվի մարտի 16-18-ը` Երևանում: Այդ մասին հայտարարել է  Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը, գրում է ադրբեջանական АПА գործակալությունը: Նա ասել է, որ ադրբեջանական պատվիրակությունը 2011-2014 թվականներին Եվրանեսթի նստաշրջաններում դեմ է հանդես է եկել Հայաստանում Վեհաժողովի բյուրոյի և կոմիտեների նիստերի անցկացմանը, ինչպես նաեւ Վեհաժողովում Հայաստանի համանախագահությանը, […]

՛՛Ժամանակն է պինդ ձգել գոտիները՛՛

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. Վերջին ամիսներին նավթի գների անկումը մեծ ազդեցություն է թողել նաև Ադրբեջանի տնտեսության վրա: Ամեն օր սեփական երկրի հզորացման մասին ճամարտակող Իլհամ Ալիևը վերջերս ստիպված է եղել հայտարարել, որ ժամանակն է պինդ ձգել գոտիները: Ալիևը հրաման է ստորագրել որոշ պետական կոմիտեների և դեպարտամենտների վերացման մասին: Սա նաև անխուսափելիորեն բերելու […]

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ նախօրեին երեկոյան մահացել է ադրբեջանցի զինծառայող Ֆարիդ Ագաեւը, տեղեկացնում է ադրբեջանական АПА-ն: Գործակալությունը նշում է, որ զինծառայողը մահացել է “թշնամու հետ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում ստացված վիրավորումից”:

Ուորլիքը հանդիպել է ադրբեջանցի պատգամավորների հետ

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է ԱՄՆ-ում պաշտոնական այցով գտնվող ադրբեջանցի պատգամավորների հետ: Այդ մասին համանախագահը տեղեկացրել է Թվիթերի իր էջում: Ուորլիքը գրել է, որ ինքն ուրախ էր հանդիպել ադրբեջանցի պատգամավորների հետ: “Նրանց կարծիքը ղարաբաղյան հիմնահարցի շուրջ շատ օգտակար էր մեզ համար”,-ասել է նա:

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Անջեյ Կասպշիկը հանդիպել են

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, տեղեկացնում է АПА գործակալությունը: Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ստեղծված իրավիճակի, հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Ծեծում են կանանց, երեխաներին, ծերերին. Բաքվում զվարճանում են

Ադրբեջանական բոլոր կայքերն անդրադարձել են հունվարի 31-ին ավտոերթով Արցախ այցելող ՛՛Նախախորհրդարանի՛՛ անդամների հետ տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, “Նախախորհրդարանը” հայտարարություն էր տարածել, ըստ որի` ոստիկանները հարձակվել են ՛՛100-ամյակը առանց ռեժիմի՛՛ ավտոերթի մասնակիցների վրա ու ծեծի ենթարկել նրանց: Ադրբեջանական կայքերը ամենայն մանրամասնությամբ նկարագրել են դեպքի մանրամասները` հղում անելով հայկական մի շարք կայքերի եւ իրենց կողմից մեկնաբանություններ ավելացնելով: […]

Պատրաստ ենք հակառակորդի տարածքը վերածելու թեժ կետի /վիդեո/

Անցած տարվա ամփոփիչ ասուլիսում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ այսօր անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 26-ին նախարարությունում ասված ելույթին, ըստ որի Հայաստանը պատրաստ է խորտակիչ հարված տալ հակառակորդին: “Մենք երբեք չեն խախտել հրադադարը: Բայց հնարավորություններն ունենք հակահարված տալու “,-հայտարարեց Սեյրան Օհանյանը: Ըստ նախարարի, մեր գործողությունները հստակ են՝ պաշտպանությունից բացի կարող ենք […]

Ադրբեջանական ստորաբաժանումը ոչնչացվել է

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. Այսօր ժամը 12:00 -ի սահմաններում հակառակորդը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի նկատմամբ կրկին դիվերսիոն հարձակողական գործողություն է ձեռնարկել: Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահների կողմից խումբը նկատվել է եւ մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է: Հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի