10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանը պարզապես պատրաստ չէ ընդունել ժողովուրդների ազատ դիրքորոշման իրավունքը. պատմաբան /վիդեո/

«Ընդունված է համարել, որ 1988 թվականի սումգաիթյան ոճրագործությունը դա Արցախի ժողովրդի ինքնորոշման ազատ արտահայտման դեպ ուղղված առաջին ոճրագործությունն էր, սակայն իրականում սումգաիթյան ոճրագործությունը դա Ադրբեջանի կողմից իրականացված տասնամյակների ընթացքում էթնիկ զտումների քաղաքականությունն է»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը:

Մելքոնյանի դիտարկմամբ 1921 թվականից հետո այն  ինտերնացիոնալի գաղափարախոսությունը , որը փորձում էր խորհրդային միությունը մեզ ներկայացնել 1988-ին ցույց տվեց, որ դա այդպես չէր:

«Սումգայիթյան ոճրագործությունը ցույց տվեց, որ Արցախի չդիմադրելու դեպքում Արցախին սպասում է Նախիջևանի հայաթափման ճակատագիրը: Երկրորդ այս ոճրագործությունը ցույց տվեց, որ Ադրբեջան պետության մեջ ազգային փոքրամասնությունները որքան էլ ունենան այսպես ասած բարձր կարգավիճակ՝ նրանք տասնամյակների ընթացքում ենթարկվում են էթնիկ զտումների և երրորդ սումգաիթյան ոճրագործությունը ցույց տվեց որ Ադրբեջանը պարզապես պատրաստ չէ ընդունել ժողովուրդների ազատ դիրքորոշման իրավունքը»,-ասաց Մելքոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ