Ֆինանսական ճգնաժամը «հասավ» Ադրբեջան
Քիչ առաջ սև և սպիտակ ոչխարների Կենտրոնական Բանկը որոշել է “արժեզրկել” ալամ աշխարհի ամենաամուր և ամենակայուն դրամամիջոցը՝ազերիական մանաթը…Երբ ՌԴ-ում և ԱՊՀ նախկին երկրներում տեղի դրամամիջոցները արժեզրկվում էին,ազերիների նախրապան Ի.Ալիևը բարձրաձայնում էր,որ այդ խնդիրը նրանց չի վերաբերում,որ կոյունլուների տնտեսությունն այնքան ամուր է,որ եթե նավթի մեկ բարելը իջնի նույնիսկ 50 դոլլարից էլ ցածր,դա չի ազդելու ազերիների սոցիալ-տնտեսական վիճակի վրա…Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ և մի քանի օր դեգերումներից հետո,այսօր Ադրբեջանի ԿԲ-ն սահմանել է նոր փոխարժեք դոլլար-մանաթ և եվրո-մանաթ հարաբերություններում…
Պետության որոշմամբ մանաթն արժեզրկվել է դոլլարի և եվրոյի նկատմամբ 33%-ով…Իսկ իրականում այն ավելի շատ է “թեթևացել”…Սև շուկայում դոլլարն ավելի ԹԱՆԿ է,իսկ բանկերից,ըստ ազերիական ԶԼՄ-րի դոլլար վաճառում է միայն Unibank-ը…Ըստ տնտեսագետների ազերիներին դեռ սպասում են ծանր օրեր…90% նավթից “կախնած” Ադրբեջանը իր պետական բյուջեն կազմելիս նախատեսել էր,որ մեկ բարել նավթը վաճառելու է 90 դոլլարից ոչ պակաս գնով մեկ բարելի դիմաց…
Սակայն հիմա նավթը լավագույն դեպքում արժե 50 դոլլարից մի փոքր ավել…Իսկ 40 դոլլար “պակասը” մի օր պետք է իրեն ցույց տար…Մանաթի արժեզրկման հետևանքով կբարձրանան նաև ապրանքների գները… Ի.Ալիևը ժողովրդի ուշադրությունը սոցիալ-տնտեսական ծանր վիճակից շեղելու համար դիմելու է իր պրիմիտիվ քայլերին…Հայկական պետությունները շատ ուշադիր պետք է լինեն և պատրաստվեն ավելի մեծ մասշտաբի սադրանքների Բաքվի կողմից թե՛ սահմաններին,թե՛ միջազգային ասպարեզում…
Հ.Գ.Նավթադոլլարները գրպանելու և անիմաստ զենք և զինամթերք ձեռք բերելու հետևանքները շատ ծանր են նստելու ազեր-կոյունլուների համար…Նավթադոլլարների պակասը շուտով վերջ է դնելու նաև Ադրբեջանի նավթախավիարային դիվանագիտությանը…
Վերլուծել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: