Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից մեր ուղղաթիռը խոցելը ահաբեկչական ակտ էր. ՀՀԿ պատգամավոր
՛՛Այն ինչ կատարվեց իր նախադեպը չէր ունեեցել և ես Ադրբեջանի ղեկավարության և զինված ուժերի գործողություները համարում եմ նենգություն’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի խոցման դեպքին:
՛՛Այն ինչ երկու օր առաջ տեղի ուենցավ ահաբեկչական ակտ էր՛՛,-նշեց նա՝ ավելացնելով , որ անկախ ամեն ինչից մենք մեր հակառակորդին և թշնամուն լավ ենք ճանաչում և պետք է հաշվի առնենք, որ այդ գործելաոճը շարունակվելու է:
Դավթյանը համամիտ է պնդումներին, որ սովորաբար Արդբեջանը նման գործողությունների դիմում է նախագահների հանդիպումից առաջ կամ հետո և կարծում է, որ այդ ընթացքում երևի պատեհ առիթ չի եղել Ադրբեջանի համար, որ նման բան անի:
Ըստ նրա Ադրբեջանի գործողություններում պետք է հաշվի առնենք նաև երկու գործոն՝ նախ տարրական իրավունքները և ազատությունները ոտնահարվում են Ադրբեջանում, և նավթի համաշխարհային գների անկումը ոչ մի լավ բան չեն խոստանում Ադրբեջանի համար:
՛՛Մենք առնվազն երկու բան պետք է հաշվի առնենք: Առաջին՝ մենք պետք է զգոն լինենք, և երկրորդ՝ համարժեք պատասխան պետք է տանք , որը ևս չպետք է ուշանա, և դրա մասին շատ լավ ասել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարը, որ այն պետք է լինի ուժգին և ցավագին»,-հավելեց պատգամավորը: