13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Քեթրին Լիչը կարեւորել է իրավիճակը կայունացնելու անհրաժեշտությունը

Այսօր` օգոստոսի 6-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Տիկին Լիչն իր ցավակցություններն է հայտնել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին: Սեյրան Օհանյանն իր հերթին ներկայացրել է իրադրությունը ուժերի շփման գծում: ՀՀ […]

Ադրբեջանը խնդրել է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ

Интерфакс-ը հղում կատարելով ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մամուլի հաղորդագրությանը՝ նշում է, որ Բաքուն միջազգային հանրությանը կոչ է անում քննարկել Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:  Ադրբեջանը եւս մեկ անգամ մեղադրել է Հայաստանին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բռնության աճի համար:  Ադրբեջանցի դիվանագետներն “օկուպացված” տարածքում հայկական զորքերի ներկայությունն անվանել են խաղաղ գործընթացի համար “ամենամեծ սպառնալիքը”: 

Սոչիի հանդիպումից հետո էլ ակնկալել լիարժեք հրադադարի պահպանում՝ քիչ հավատալու է. Սեյրան Օհանյան

Ի՞նչ է տալու Սոչիում առաջիկա օրերին կայանալիք Հայաստանի եւ Արդբեջանի նախագահների հանդիպումը, օգոստոսի 6-ի ասուլիսում պատասխանելով այս հարցին՝ ՀՀ պաշտպանության նախարարը ասաց, որ հրադադարի լիարժեք պահպանման հասնելը խիստ անհավանական է: “Մինչեւ Սոչիի հանդիպում՝ հակառակորդի ղեկավարությունը կփորձի լարված իրավիճակը պահպանել, բայց հանդիպումից հետո էլ ակնկալել լիարժեք խաղաղություն, լիարժեք հրադադարի պահպանում՝ քիչ հավատալու է ինձ համար ”,-ասաց նախարարը: […]

Ադրբեջանական բանակը 2 զինվոր էլ է կորցրել

Ինչպես հայտնում է haqqin.az-ը կայքը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարբեր զորամասերում ‘’դժբախտ պատահարների հետևանքով’’ մահացել է 2 զինծառայող` 1995թ. ծնված Սամեդով Մուրադ Մահիր օղլուն և 1992թ. ծնված Ջավիդ Ջալիլ օղլի Մամեդովը: Վերջիններս մահացել են ‘’զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով’’: Երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկությունը հաստատել է։

Ադրբեջանական բանակն անզոր է. Ադրբեջանի ՊՆ նախկին նախարար

Ըստ artsakhpress.am-ի, Ադրբեջանի նախկին Պաշտպանության նախարարը ԼՂՀ սահմաններում զոհված զինծառայողների համար մեղադրում է իր երկրի իշխանություններին: Իսա Սադիգովն ասել է. “Ես ցնցված եմ: Շատ ծանր կորուստ է: Սա արդեն աղետ է: Մի փոքրիկ պատահարում այսքա՞ն կորուստ: Սա ի՞նչ պաշտպանություն է”: Նախկին նախարարն այս իրավիճակը կապել է Ադրբեջանի բանակում առկա լուրջ խնդիրների, ինչպես նաեւ Պաշտպանությա նախարարության անզորության […]

Ըստ Ադրբեջանի, Հայաստանը չի մասնակցելու ‘’Արևելյան գործընկերության’’ արտգործնախարարների հանդիպմանը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մասնակցելու է Եվրամիության ‘’Արևելյան գործընկերության’’ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, գրում է ադրբեջանական haqqin.az կայքը: Ադրբեջանի արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ Էլմար Մամեդյարովը մեկնել է Բրյուսել, որտեղ վաղը` հուլիսի 22-ին, կայանալու է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի արտգործնախարարների և Եվրամիության ներկայացուցիչների հանդիպումը: Հաղորդագրության մեջ չի նշվում Հայաստանի ներկայացուցչության մասին, սակայն ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ […]

Ադրբեջանը սպառնացել է Կարմիր խաչին

Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և հարկադիր տեղահանվածների պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը սպառնացել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցչությանը` անելով նման արտահայտություն.‘’Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցչության նկատմամբ լուրջ միջոցառումներ կձեռնարկվեն, այդ թվում՝ երկրից վտարում, եթե կարճ ժամկետներում տեղի չունենա Քարվաճառում գերեվարվածների հետ հանդիպումը’’: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը: Հասանովի կարծիքով՝ կոմիտեի գործունեությունը […]

Ալիևն եղբորը շքանշան է շնորհել

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով իր ոչ հարազատ եղբորը՝ Ռասիմ Հասանօղլու Ալիևին, ‘’Իստիգլալ’’ շքանշան է շնորհվել`գրված է haqqin.az-ը կայքում: Ալիևի ճարտարապետ եղբայրը, նման պատվի է արժանացել Ադրբեջանի մշակույթի զարգացման գործում ունեցած ներդրման համար։ Բացի սրանից՝ Ալիևը այսօր էլ շքանշան շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության պետ Ռամիզ Զեյնալովի եղբոր […]

Հերթական անհաջող մանիպուլյացիան Ադրբեջանի կողմից

Արբեջանական կողմը հերթական անգամ աղավաղում է ինֆորմացիան, և իրենց բանակի վթարի ենթարկված մեքենան ներկայացնում է, թե իբր հայկական ռազմական մեքենա են ոչնչացրել: Նկարում հայկական մեքենայի փաստը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը, քանի որ ադրբեջանական մամուլը մի քանի օր առաջ տեղեկություն էր տարածել, որ վթարի է ենթարկվել ադրբեջանական ռազմական մեքենա և կան տուժածներ: Դեպքի մասին տեղեկատվությունը կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի