10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայկական ուղղաթիռին կործանարար հարված հասցրած ադրբեջանցի զինծառայողը շքանշանով է պարգեւատրվել

Ադրբեջանցի զինծառայողը, ով նախօրեին կործանել էր Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում թռչող հայկական ուղղաթիռը, երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով մրցանակի է արժանացել, հաղորդում է ադրբեջանական АПАն:

Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվել է, որ  կրկին զինվորագրված Իլկին Մուրադովը ներկայացվել է 3-րդ աստիճանի շքանշանի ՛՛Զինվորական ծառայության ժամանակ տարբերվելու՛՛ համար:

Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում երեկ՝ ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը, որում գտնվող զինծառայող  3 օդաչուն էլ զոհվել են: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ