17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՐԶԵՐ

“Պարոն Սադոյան, էդքան անգրագետ չի կարելի լինել…”.թեժ կրքեր /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսելով կուտակային կենսաթոշակից, ասաց, որ սկսել են սոցիոլագիական մեծ հետազոտություն Հայաստանի ամբողջ տարածքում: Ադիբեկյանի խոսքով, սկսել են Սյունիքից եւ  արդեն հետազոտությունը  ավարտել են: Սա դուր չեկավ ասուլիսի երկրորդ մասնակցին՝ Արշակ Սադոյանին, ով միանգամից պոռթկաց, թե ինչու են սկսել Սյունիքից: “Գյուղերից եք սկսել, որ սխալ պատասխան ստանա՞ս”,-զայրացած ասաց նա Ադիբեկյանին: […]

Իրարանցում` ”Լվացք փռելու” համար/ֆոտո/

Ապրիլի 10-ին Գյումրիի Ռիժկովի ճեմափողոցում իրարանցում էր: Տարօրինակ կերպով ծառերից պարաններ էին ամրացվել, որոնց վրա լվացք էր հայտնվել: Մտահղացումը ”ԿԱԶԱ” շվեյցարական մարդասիրական հիմնադրամինն էր, որի երիտասարդ կամավորները ”Հայասատանի երիտասարդ քաղաքացիներ” ծրագրի շրջանակներում որոշել էին շեշտել և ևս մեկ անգամ հանրությանը ներկայացնել իր իսկ իրավունքները: Նախագիծն իրենից ներկայացնում էր ֆլեշմոբ, որին կարող էր մասնակցել ցանկացած քաղաքացի, […]

Ադրբեջանական կողմը Արսեն Խոջոյանին հանձնել է հայկական կողմին

 ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ “ընդամենը մի քանի րոպե առաջ ադրբեջանական կողմը Արսեն Խոջոյանին հանձնեց հայկական կողմին: Ներկայումս նրան տանում են Իջեւանի հիվանդանոց զննության”:  Հիշեցնենք,  որ Խոջոյանը խիստ ամպամածության պատճառով մարտի 7-ին  մոլորվել էր եւ հատել հայ-ադրբեջանական սահմանը:

100-ամյա Վահանուշ տատին շնորհավորեց Սյունիքի մարզպետը

    Երեկ ապրիլի 7-ին Սյունիքի մարզի Անտառաշատ գյուղի մեծ ու փոքր բնակիչները հավաքվել էին նշելու մեկ դար ապրած Վահանուշ Մարտիրոսյանի ծննդյան օրը:   100-ամյա Վահանուշ տատը առողջությունից չի բողոքում, մի քիչ լավ չի լսում ու  ոտքերն են մի քիչ էլ ցավում: Հիշողությունից չի բողոքում, մանրամասն հիշում է անցած-գնացած օրերը:  Աշխատել է, տանը նստած չի […]

Ելցինը ընկավ, Իսախանն էլ հետը. նամակ Սյունիքի մարզպետին /վիդեո/

-Ծըր տոն շատ մարդ ա եկալ, հո պայն չի պըտահալ,- հարեւանները անհնգստացած հետաքրքրվեցին Սյունիքի մարզի Խնածախ գյուղի 54-ամյա բնակիչ Իսախան Քարամյանից: -Չէ, հետո կզանգիմ, հարմար չի,-պատասխանեց նա:  Իսախանի հյուրերը “Լեռնահայաստան” հիմնադրամի ներկայացացուցիչներն էին: Մոտ 10 տարի է՝ Իսախան Քարամյանը գամվել է անկողնուն: Չգիտի ինչ հիվանդություն է, չի ախտորոշվել. ինքը ի վիճակի չէր տարածքային պոլիկլինկա դիմելու, […]

Զորահավաքային մարմնի նիստ Սյունիքում

ՀՀ Սյունիքի մարզպետ, ՀՀ զորահավաքային մարմնի ղեկավար Վահե Հակոբյանն այսօր հրավիրել է զորահավաքային մարմնի նիստ: ՀՀ Սյունիքի մարզի զորահավաքային մարմնի անդամների, ինչպես նաեւ մարզի քաղաքային համայնքների եւ առողջապահական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվեցին զորահավաքային նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության համակարգի աշխատանքների իրականացման եւ առկա խնդիրներին առնչվող հարցեր: Մարզի զորահավաքային մարմնի ղեկավարին ներկայացվել եւ զեկուցվել է […]

Կառավարությունը կօգնի տուժած գյուղացիներին

Կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսելով եղանակի պատճառած վերջին վնասների մասին, նշեց, որ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մոտ մի քանի անգամ խորհրդակցություն է եղել այս թեմայով: ՛՛Շուրջ 11.500 հեկտարի վրա արձանագրվել են վնասներ, ու այսօր մարզպետներն ու Գյուղատնտեության նախարարն ուսումնասիրում են՝ ըստ տնտեսությունների ու փորձում են գնահատել վնասի չափը”,-տեղեկացրեց Տիգրան Սարգսյանը ու շեշտեց, որ գյուղատնտեսական տարում […]

Սյունիքի մարզպետը կհոգա

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունը դեռ չի հաշվարկել,թե վերջին երկու օրվա ձյունն ու ցրտահարությունը ինչ վնաս են հասցրել  Սյունիքի  գյուղատնտեսական տնտեսություններին, սակայն Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը խոստացել է օգնել գյուղացիներին: Մարզպետը՝ սեփական եկամուտներից վճարելու է 200 տոննա գարու սերմնացուի կեսի գումարը: Այն դրամային տեսքով կազմելու է 20 մլն դրամ: Վահե Հակոբյանը փոխհատուցելու է այն […]

Վանաձորում երիտասարդ կինը միանգամից 7 երեխա է ունեցել. Lorinews.am

Lorinews.am-ի տեղեկություններով այս գիշեր՝ ժամը 04:00-ի սահմաններում Վանաձորի ծննդատանը 32-ամյա կինը լույս աշխարհ է բերել միանգամից 7 երեխայի՝ 4 տղա և երեք աղջիկ: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել են Վանաձորի ծննդատնից, նշելով, որ երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման ճանապարհով, նրանց ու մոր վիճակը կայուն է: Երեխաներից ամենափոքրը 1.700 կգ է կշռում, ամենամեծը՝ […]

“Հասի,՛ պառնիկդ վառվում ա”.անհանգիստ գիշերներ /ֆոտո/

 “Երեկ հարեւանս ասաց պառնիկդ վառվում ա, ծուխ ա դուրս գալիս, հասիր, վախեցած դուրս եկա, տեսա բան չկա, իմ դրած փեչի ծուխն ա”,-Henaran.am-ին պատմեց Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչներից մեկը: Նրա ծառերը, ըստ երեւույթին ցրտահարվել են, եւ միակ հույսը ջերմոցը փրկելն է: “Տղայիս հետ սաղ գիշեր հերթապահել ենք, տաք ենք պահել, որ սածիլները չցրտահարվեն, գոնե պառնիկի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի