02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

“Սաիդան բոլորինս է..”. հետաքրքիր քվեաթերթիկներ Գորիսում /ֆոտո/

Գորիսում ամփոփվում են քվեարկության արդյունքները: Անվավեր քվեաթերթիկներ շատ կային, դրանցից մի քանիսը ներկայացնում ենք մեր ընթերցողին: Ի դեպ, մեկ քվեաթերթիկ վրա գրված էր “Սաիդան բոլորինս է”: Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների Սաիդա Ադունցը Վաչագան Ադունցի քույրն է : Սակայն Henaran.am-ի հետ զրույցում Սաիդա Ադունցը ասել էր, որ իրեն չեն հետաքրքրում ընտրության արդյունքները:

Գորիսի կենտրոնում հաղթեց ՀՀԿ-ի թեկնածուն

Գորիսի 37/3 ընտրատեղամասում քվեարկությանը  մասնակցել է 862-ը: Ձայները բաշխվել են. Վաչագան Ադունց-450 Հրայր Յոլյան-233 Անվավեր 75: Անվավեր քվեաթերթիկների մի մասը վրա հայհոյանքներ կային Ադունցի հասցեին, ջնջել էին երկու թեկնածուներին, ինչպես նաեւ եղել են գրառումներ այլ թեկնածուների օգտին:

Հալալ կլինի՞ գորիսեցուն /վիդեո/

Գորիսի թիվ 37/7 ընտրական տեղամասում սկսվել է քվեաթերթիկների մշակումը: Այս պահին երկու թեկնածուների՝ անկուսակցական Հրայր Յոլյանի եւ ՀՀԿ-ական Վաչագան Ադունցի քվեաթերթիկները հավասար են: “Հալալա գորիսեցուն”,-ասում են հանձնաժողովի անդամները: Այս ընտրատեղամասում 1868 ընտրողից մասնակցել է 945-ը:

Henaran.am-ի լրագրողին արգելվել է մտնել ընտրատեղամաս /ֆոտո, լրացված/

Գորիսի թիվ 37/7 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության ավարտից հետո Henaran.am-ի թղթակցին թույլ չտվեց մտնել ներս` պատճառաբանելով, որ տեղամասի փակվելուց հետո իրավունք չկա որևէ անձի թողնել ներս: Այս պահին մեր լրագրողը ահազանգել է ԿԸՀ: Նշենք, որ ԿԸՀ –ի որոշմամբ, քվեարկությունից հետո լրագրողներն իրավունք ունեն ցանկացած պահի մուտք գործել և դուրս գալ ընտրատեղամասից: ԿԸՀ միջնորդությունից հետո […]

“Գետամեջում եմ….. Գետամեջում”. ասաց գյուղապետի թեկնածուն

“Ես գյուղում եմ, մասնակցել եմ քվեարկությանը: Հիմա էլ մեր տանը սպասում եմ քվեարկության արդյունքներին”,-ասաց Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի համայնքի ղեկավարի թեկնածու Ավետիս Մուրադյանը: Վերջինս ԲՀԿ անդամ է, եւ միակ թեկնածուն է: Նշենք, որ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Ա. Մուրադյանը գյուղում չէ “Երեկ չէի գյուղում, գնացել էի Իջեւան, որդուս տեսակցության ծառայում է բանակում”,- Henaran.am-ի հետ […]

Քաղաքապետն աթոռը հանձնելու է թոռնուհուն /վիդեո/

Ջերմուկի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ-ական Վարդան Հովհաննիսյանը քվեարկությանը մասնակցեց 39/02 տեղամասում: Նա ընտրելու էր եկել թոռնուհու հետ: “Քվեարկել եմ հանուն այս բալիկի եւ բոլոր բալիկների”,-ասաց նա: Ի դեպ, թեկնածուն կատակով առաջարկեց լրագրողներին շատ նկարել թոռնուհուն, քանի որ ապագա քաղաքապետ է: “Գրել էին չէ՞, որ քաղաքապետի աթոռն այնքան եմ ուզում պահեմ, մինչեւ թոռնիկս ընտրելու իրավունք […]

Գորիսում ջնջո՞ւմ են 2 թեկնածուներին

Գորիսի 9 ընտրական տեղամասերում հաշվառված 16 հազար 171 ընտրողներից ժամը 12-ի դրությամբ քվեարկել է 13%-ը: Ինչպես Henaran.am-ի թղթակցին տեղեկացրին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները, քվեարկությունը մինչև այս պահը բնականոն է ընթանում, բողոքներ չկան: Henaran.am-ը ընտրատեղամասից դուրս զրուցեց ընտրողների հետ: Նրանցից մի քանիսը նշեցին, որ քվեարթեթիկն անվավեր են դարձրել, քանի որ նրանց պատկերացրած քաղաքապետն այլ չափանիշներով պետք […]

Ոնց կարող է հանրապետական մարզպետը չսատարի ՀՀԿ-ի թեկնածուին /վիդեո/

Ջերմուկի քաղաքապետի թեկնածու, “Նորոգշին” ընկերության տնօրեն, անկուսակացկան Կորյուն Ստեփանյանը քվեարկեց հանուն իր նախընտրական ծրագրի: Ընտրվելու դեպքում, առաջին գործը կլինի փողոցների ասֆալտապատումը: Չընտրվելու դեպքում պատրաստ է շնորհավորել մյուս թեկնածուին՝ ՀՀԿ-ական, գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանին: Կորյունը Ստեփանյանը չհերքեց, որ մրցակիցը իր ընկերն ու բարեկամն է, բայց մտածում է, որ ինքը ավելի լավ քաղաքապետ կլինի: Ի դեպ, թեկնածուն […]

Ջերմուկի գործող քաղաքապետը հանգիստ է քնել /վիդեո/

40 համայնքներից այսօր, ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, համայնքի ղեկավարի ընտրություններ են: Քաղաքապետ են ընտրում Գորիսում եւ Ջերմուկում: Ջերմուկի  քաղաքապետի թեկնածուներ գործող  քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Հովհաննիսյանն ու  “Ջերմուկշին” ՓԲԸ տնօրեն, անկուսակցականը Կորյուն Ստեփանյանը դեռ չեն քվեարկել: Նրանք իրենց քաղաքացիական պարտքը կատարելու են կեսօրին մոտ: Վարդան Հովհաննիսյանը առավոտյան դրական լիցքերով է արթանցել եւ զբոսնում էր քաղաքում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի