15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ջերմուկի գործող քաղաքապետը հանգիստ է քնել /վիդեո/

40 համայնքներից այսօր, ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, համայնքի ղեկավարի ընտրություններ են: Քաղաքապետ են ընտրում Գորիսում եւ Ջերմուկում: Ջերմուկի  քաղաքապետի թեկնածուներ գործող  քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Հովհաննիսյանն ու  “Ջերմուկշին” ՓԲԸ տնօրեն, անկուսակցականը Կորյուն Ստեփանյանը դեռ չեն քվեարկել: Նրանք իրենց քաղաքացիական պարտքը կատարելու են կեսօրին մոտ:

Վարդան Հովհաննիսյանը առավոտյան դրական լիցքերով է արթանցել եւ զբոսնում էր քաղաքում: Նախընտրակն շտաբ չի մտել՝ իհարկե անհանգստություն կա, բայց նա վստահում ու հավատում է իր ընտրողին: Մյոսւ թեկնածուին մրցակից չի համարում՝ ընկերներ են, մի տարիքի, նույն ամսին, նույն թվականին են ծնվել: “Հունիսի 9-ին միմյանց բարեւելու ենք, ինչ կարիք կա մրցակից համարելու կամ հակառակորդ: Բոլորս հանուն Ջերմուկի ենք անում”,-ասաց քաղաքապետի թեկնածուն:

Այն հարցին, թե գիշերը ինչպես է անցկացրել, արդյո՞ք ընտրակաշառքի ինստիտուտից չի օգտվել, Վարդան Հովհաննիսյանն ասաց, որ Ջերմուկում այդ ինստիտուտը չի աշխատել, չի էլ աշխատի:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ