02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Կապանում քամին դարավոր ծառ է արամատախիլ արել.օրվա կադր

Այս պահին Սյունիքի մարզկենտրոնոմ Կապանում քամի եւ անձրեւ է: Ուժեղ քամին արմատախիլ է արել հաստաբուն ծառը: Բարեբախտաբար տուժածներ չկան: Լուսանկարը Ֆեյսբուքի իր տարեգրքում տեղադրել է ֆոտոլրագրող Նվեր Զելյան եւ մակագրել. Կապան. 16,06,2014, ժամը 17,09: 

Մաքսիմ Հակոբյանը միլիարդներ է բերել Հայաստան

  Ֆեյսբուքի օգտատեր, slaq.am-ի սեփականատեր Մենուա Հարությունյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Հայաստանի տնտեսության ողնաշարը հանքարդյունաբերությունն է, որի ողնաշարն էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Նորանկախ Հայաստանի հանքարդյունաբերության վերածնունդը կապված է մեկ մեծ հայի՝ Մաքսիմ Հակոբյանի անվան հետ: Նա այն մարդն է, ով իր վրա պատասխանատվություն վերցրեց նախ թույլ չտալու թալանել ու կործանել հանքարդյունաբերությունը, այնուհետ սկիզբ […]

Արծիվների 301-րդ կանգառը Հորբատեղ էր /ֆոտո/

            “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ երեկ   այցելել  էր  ՀՀ Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղական համայնք,  որտեղ   պաշտոնապես   բացվեց կազմակերպության   301-րդ մասնաճյուղ-գրասենյակը:         “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության մասնաճյուղ-գրասենյակների թիվը դարձավ 301:         ՀՀ Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղական  համայնքում բնակիչները աղ ու հացով, […]

Գյումրիում աշխատատեղեր են ստեղծվել

Այսօր՝  հունիսի 14 ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ներկա գտնվեց   ”Գյումրու հաշվապահական հաշվառման” գրասենյակի բացման արարողությանը, որը սկզբնական շրջանում աշխատանքով կապահովի շուրջ մեկ տասնյակ մասնագետների, որոնց թիվը հետագայում  կաճի: Բացման արարողության ընթացքում Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց  ընկերության ղեկավարությանը Գյումրիում  աշխատատեղեր ստեղծելու համար և վերահաստատեց իր պատրաստակամությունը քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում աջակցել քաղաքում աշխատատեղերի ստեղծմանը, անկախ դրանց […]

Սյունիքի մարզպետը հրավիրվել է Կանադա /ֆոտո/

Հունիսի 11-ին, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Սյունիքի մարզպետարանում, ընդունել է  “Դանդի ՓրիշսՄեթալս” կորպորացիայի նախագահ,գլխավոր տնօրեն Ռիկ Հաուսին եւ “Դանդի Փրիշս Մեթալս Կապան” ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանին: Սյունիքի մարզպետը ողջունելով հյուրերին պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակից լինել ընկերության աշխատանքներին եւ ծրագրերին: Վահե Հակոբյանը կարեւորել է նաեւ ընկերության սոցիալական, կորպորատիվ պատասխանատվությունը, որի շրջանակներում մարզկենտրոն Կապանում իրականացվում […]

Մի կողմից քամին, մյուս կողմից՝ գյուղապետը. Մեծամորում կրքերը թեժանում են

Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի բնակչուհի Թամարա Մարտիրոսյանի նյարդերը քայքայվել են ոչ միայն բնության մեղքով , այլ նաև Մեծամորի գյուղապետ Էդգար Միրզոյանի վատ աշխատանքի հետևանքով: Այդ մասին նա հայտնեց Henaran.am-ի խմբագրությանը: Հեռախոսազրույցի ժամանակ Մարտիրոսյանը նշեց, որ երեկ ուժեղ քամին վնասել է իրենց տան տանիքը, սակայն մինչ դա էլ իրենց վիճակը՝ վիճակ չէր, քանի որ այս տարի […]

Ներդրումային ծրագրեր Ջերմուկում /վիդեո/

Երեկ հունիսի 8-ին կայացած Ջերմուկ քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակացած 3445 ընտրողից 2286-ը հնարավորություն է տվել ՀՀԿ-ական, գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանին շարունակելու քաղաքի կառավարումը: Նրա մրցակիցը՝ անկուսակցկան Կորյուն Ստեփանյանին քվեարկել է 1059 մարդ: 100 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Քաղաքապետի խոսքով Ջերմուկը կառավարության որոշմամբ դառնալու է կուրորտային քաղաք: Հենց առաջիկա տարիներին էլ սա է լինելու զարգացման […]

Միայն մեկ բողոք

2014թ. հունիսի 8-ին հանրապետության 59 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել հունիսի 9-ին` մինչեւ ժամը 18.00-ն: Սահմանված ժամկետում միայն Գեղարքունիքի մարզի թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն է ստացել Տրետուք համայնքում կայացած ավագանու անդամի եւ համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկության […]

Այս տարի մեր քաղաքացիները պիտի յոլա՞ գնան այդ քարուքանդ ճանապարհով

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ԱԺ-ում Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց՝ արդյոք Լանջիկ – Գյումրի ճանապարհի մի հատվածի համար հատկացվելիք 60 մլն եվրո վարկը տրանշ է, թե նոր վարկ, այն մտնու՞մ է մայր գումարի մեջ, թե լրացուցիչ գումարվելու է դրան: ՛՛Այդ փոսերը, բառի բուն իմաստով, անհասկանալի ծախսեր են, հիմա անգամ փոսային նորոգումը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի