09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արծիվների 301-րդ կանգառը Հորբատեղ էր /ֆոտո/

            “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ երեկ   այցելել  էր  ՀՀ Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղական համայնք,  որտեղ   պաշտոնապես   բացվեց կազմակերպության   301-րդ մասնաճյուղ-գրասենյակը:

        “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության մասնաճյուղ-գրասենյակների թիվը դարձավ 301:

        ՀՀ Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղական  համայնքում բնակիչները աղ ու հացով,  մեծ ոգեւորությամբ դիմավորեցին “Հայոց Արծիվներին”: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթի ժամանակ խիստ կարեւորեց “Հայոց Արծիվների” որդեգրած գաղափարախոսության եւ կարգախոսի դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում` միաժամանակ կարեւորելով հայ մարդու, հայ ընտանիքի եւ ընդհանուր առմամբ հայ հասարակության անմիջական մասնակցությունը հայոց պետականության հզորացման գործընթացներին:

       Խաչիկ Ասրյանը, համայնքի բնակիչներին ներկայացնելով կազմակերպության գաղափարախոսությունը,  նշեց,   որ   գյուղապահպանությունը,   արտագաղթի   կանխումը, ՀՀ քաղաքացու արժանապատվության պահպանումը ուղղակի մասն են կազմում ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսության:

        Խաչիկ Ասրյանը կարեւորեց նաեւ “Հայոց Արծիվների” գործունեության դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում եւ կոչ արեց բոլորին համախմբվել միասնության տանիքի` ազգային բանակի, հայոց նախագահի, Հայաստանի Հանրապետության շուրջը` միշտ ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական լինելու համար:

            “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը Հորբատեղ գյուղական համայնքի միջնակարգ դպրոցին նվիրեց նաեւ մարզագույք: Խաչիկ Ասրյանը Հորբատեղ գյուղական համայնքի ղեկավարին եւ համայնքի դպրոցի տնօրենին նվիրեց ուժի եւ հզորության խորհրդանիշ սուր եւ “Հայոց Արծիվների” խորհրդանիշ արծիվ:

Խաչիկ Ասրյանը խորին երախտագիտություն հայտնեց բնակիչներին` ջերմ ընդունելության համար:

 

 

 

 

      “Հայոց Արծիվներ” ՀՀԿ-ի տեղեկատվության եւ

 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ