19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԻՊ-ը՝ Գորիսում տիրող մթնոլորտի մասին

՛՛Ես ունեմ թվային ցուցանիշներ, բայց նախորդ տարվա համար ինձ համար ամենատխուր վիճակը Տավուշի մարզում էր, որովհետև այստեղ կան ոչ միայն այն խնդիրները, որ կային այլ մարզերում, այլ մենք այնտեղ նույնիսկ գրանսենյակ ունեինք, բայց որոշակի պասիվություն ու մեթոդների տարբերություն կա՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ ի պատասխան հարցի, թե որ մարզում են ավելի շատ խախտվում մարդու իրավունքները: ՛՛Եթե օրինակ Լոռու մարզում մարդիկ ավելի ակտիվ են, և իրենց իրավունքները պաշտպանում են, պետական մարմինների հետ որոշակի աշխատանք են անում, ապա Տավուշի մարզում մենք տեսնում ենք, որ խնդիրները ծածկված ու չբարձրաձայնված մնում են, և մարդիկ նույնիսկ ոտքի չեն էլ կանգնում իրենց իրավունքների պաշտպանության համար՛՛,-նկատեց նա:

Հարցին,  իսկ ինչպիսին է իրավիճակը Սյունիքի մարզում, Անդրեասյանը պատասխանեց. ՛՛Այնտեղ էլ մենք ունենք գրասենյակ, բոլոր խնդիրներին ծանոթ ենք, այնտեղ էլ սուր հացրադրումներ կան, բայց Սյունիքի մարզն ավելի ակտիվ է իր իրավունքների պաշտպանության հարցում, քան Տավուշի մարզում, երբ նայում ես ցուցանիշները….միշտ չէ մարդու իրավունքը պրոբլեմատիկ, երբ այնտեղից կա բողոք, պրոբլեմատիկ է, երբ կա խնդիր ու չկա բողոք. այդ դեպքում արդեն շանսերը, որ ինչ-որ բան կփոխվի, շատ ավելի քիչ են ու թույլ, ու այդ իմաստով ես մարզերն ուսումնասիրելիս միշտ վիճակագրությունը նայում եմ մարդկանց գիտակցության ու ակտիվության մակարդակով, անվախության մակարդակով՛՛:

Անդրեասյանն ասաց, որ  այդ իմաստով Լոռու մարզը, որտեղից ամենաշատն էին բողոքները, ամենաշատն էին այդտեղ իրավունքները խախտվում, համարվում է  գերակտիվ և մարզում ինտելեկտուալ աշխատանք են անում իրենց իրավունքների պաշտպանության համար: 

 Ինչ վերաբերում է նրան, որ Գորիսի դեպքերից հետո տպավորություն է, որ այնտեղ անպատժելիության ու վախի մթնոլորտ կա, ՄԻՊ-ը արձագանքեց. ՛՛Լատենտային հանցագործությունները մեր հասարակության ու բոլոր հետխորհրդային երկրների չարիքն են, այսինքն՝ խնդիրները մնում են թաքնված, նույն բանը տեսնում ենք կալանավայրում, դա կարող է լինել բոլոր ոլորտներում, բոլոր մարզերում, դրա դեմ պայքարելու այլ եղանակ չգիտեմ այս պահին՛՛: Անդրեասյանը նկատեց, որ ոչ մի լիազորություն չունի՝ գնալու, ստուգելու՝ արդյոք մարդը վախից է հրաժարվում իր ցուցմունքից, թե իսկապես դա կեղծ տեղեկատվություն է, որ տարածվել է: ՛՛Միևնույն ժամանակ նույնը կար ընտրությունների ժամանակ` ՀՀ-ում տեսնում են մի բան, և վերջում դա չի ապացուցվում, իրավապահ մարմինններն են ձեռքերը շփելով, ուրախությամբ ասում են` տեսք չկարողացաք ապահովել: Նույնը ունեցանք դատական զեկույցի ժամանակ՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ