Կապանի օդանավակայանի վերագործարկումն անխուսափելի է. Վահե Հակոբյան
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը չի կարող կոնկրետ ժամկետ ասել, թե երբ կվերագործարկվի Կապանի օդանավակայանը, սակայն վստահեցնում է՝ գործարկումն անխուսափելի է:
՛՛Օդանավակայանը, որպես ենթակառուցվածք, ինքը առանձին բավականին, հատկապես ներդրումների, տուրիզմի զարգացման տեսանկյունից շատ ենք կարևորում, և ուսումնասիրել ենք տեխնիկական, թռիչքային սխեմաները, ֆինանսանական բաղադրիչը՛՛,-այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց նա: ՛՛Օդանավակայանը բավարարում է Ա և Բ դասի ինքնաթիռների թռիչքների և վայէջքի կազմակերպման համար, ուսումնասիրել ենք օդանավակայանի ամբողջ ծախսերը, ներդրումները, որ պետք է իրականացվեն և ասեմ՝ Կառավարության ու ԱԻՆ-ի հետ միասին քննարկել ենք համատեղ գործարկելու հնարավորությունը: Կարծում եմ՝ մոտ ապագայում, երբ վերջնական կլինեն որոշումները, կներկայացնենք, բայց որ անխուսափելի է շահագործումը, դա միանշանակ՛՛:
Սյունիքի մարզպետը հավելեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այս խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է: ՛՛Պատրաստակամությունն ու այն գիտակցումը, որ փոքր ավիացիայի զարգացման շրջանակներում և տուրիզիմի զարգացման համար և որպես այլընտրանքային փոխադրամիջոց՝ այս օդանավակայանն անհրաժեշտ է, դա փաստ է՛՛,-եզրափակեց նա: