18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ընտրություններն ավարտվում են, երբ ավարտվում է քվեարկությունը. Մուկուչյանը՝ Սուրիկ Խաչատրյանից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Գորիսոմ ընտրապայքար է ընթանում և այն անձնիք, ովքեր այս կամ այն կերպ մասնակցում են ընտրապայքարին՝ իրենց տեսակետներն ու կարծիքները կարող են ազատ արտահայտել: ՛՛Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա ընտրություններն ավարտվում են, երբ ավարտվում է քվեարկությունը և դրան հաջորդող օրենքով սահմանված համապատասխան քայլերը՛՛,-ասաց նա՝ արձագանքելով Սյունիքի նախկին մարզպետ Սոււրիկ Խաչատրյանի այն հայտարարությանը, թե Գորիսի ընտրություններն ավարտված են։

Դիտարկմանը, թե դրանով կասկածի տակ է դրվում իր ղեկավարած կառույցի գործունեությունը, Մուկուչյանը հակադարձեց. ՛՛Նման հայտարարությունը որևէ կերպ չի առնչվում մեր կառույցին, ընդամենը ներկայացվել է կարծիք, այդ կարծիքի հետ կապված ես անգամ հարկ չեմ համարում որևէ մեկնաբանություն անել, որովհետև կառույցը լիակատար աշխատում է օրենքին համապատասխան, և կարձանագրվի ընտրության ավարտը, երբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կկայացնի համապատասխան որոշում: Սա է իրավական ելքը, մնացած կարծիքները ոչ կարող են անդրադառնալ, ոչ կարող են ազդել թե քվեարկության ընթացքի, թե հանձնաժողովների կողմից կայացվող որոշումների վրա”:

Դիտարկմանը, թե նման հայատրություններն են, որ մարդիկ հավաստիացած են լինում, որ ընտրության արդյուքնները կանխորոշված են՝ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, թե ԿԸՀ-ն որևէ գործառույթ այս պարագայում անմիջական անելիք չունի։

Ինչ վերաբերում է ինքնաբացարկ հայտնած Արա Բուդաղյանի հայտարարությանը, թե արդեն կան ընտրակաշառքներ բաժանելու, ճնշումների դեպքեր, Տիգրան Մուկուչյանն ասաց, որ յուրաքանչյուր նման պարագայում անհրաժեշտ են հստակ դիմում-բողոքներ, հակառակ դեպքում հանձնաժողովը նման հայտարարություններով անկարող է իրականացնել որևէ վարույթ:

 Հարցին, թե արդյոք ԿԸՀ-ն ունի՞ լիազորություն հետամուտ լինելու մամուլում հնչող այն պնդումներին, որ Գորիսի քաղաքապետի թեկնածուներ առաջադրվածներից երկուսը ինքնաբացարկ են հայտնել ճնշումների միջոցով, Տիգրան Մուկուչյանը նշեց, որ դիմումի տեքստում շարադրված է ընդամենը՝ հայտնում եմ ինքնաբացարկ արտահայտությունը: ՛՛Բնականաբար նման պայմաններում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չունի որևէ այլ գործառույթ, քան քննելով այդ դիմումները կայացնել որոշում՝ թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին: Հիմա ընտրապայքարում մնացել են երկու թեկնածուներ, որոնք սահմանված կարգով իրենց ընտրապայքարն իրականացնում են: Առավոտվա դրությամբ նշված տարածքի թեկնածուների կողմից դիմում բողոքներ չեն ստացվել՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ