02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Կոտայքի մարզպետը զայրացել է

Կոտայքի նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, աշխատանքի անցնելուն զուգահեռ հետաքրքրվում է, թե պետբյուջեից ֆինանսավորվող հաստատություններում աշխատողները ինչ կուսակցական պատկանելություն ունեն: Հարությունյանին զայրացրել է այն փաստը, որ կարեւոր օղակներում ԲՀԿ-ականներ են աշխատում: Արամ Հարությունյանը նշել է, թե ամեն ինչ կշտկվի:

Բացվեց Ալավերդու բժշկական կենտրոնը

ՀՀ Լոռու մարզի Ալավերդու արդիականացված եւ  հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացման  հանդիսավոր արարողությանը ներկա էին  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, առողջապահական գլխավոր մասնագետ Վեզի Մշիշան, այլ պաշտոնյաներ: Ժամանակակից սարքավորումներով հագեցած  բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի Ալավերդիու  ու հարակից բնակավայրերի ազգաբնակչությանը մատուցել որակյալ  բժշկական ծառայություններ հենց տեղում: “Սիրելի ալավերդցիներ, Համաշխարհային բանկի […]

Երկրաշարժ Լոռու մարզում

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, մայիսի 26-ին, ժամը 15.19-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 14.58-ին Ստեփանավան քաղաքից 14 կմ արևմուտք, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.000 և արևելյան երկայնության` 44.220: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության […]

Շուտով կունենանք ևս մեկ օդանավակայան

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր ԱԻ նախարարության բյուջեի կատարողականի զեկուցումից հետո փոխնախարար Հայկարամ Մխիթարյանից հետաքրքրվեց` արդյոք ինչպես 2013 թվականին, այնպես էլ հիմա թափուր տեղեր ունեն: ՛՛Կարող եք հայտարարել, որ կադրային սով չունեք, արդյոք կա կադրերի արտագաղթ՛՛:   Մխիթարյանի խոսքով` այսօրվա դրությամբ դեռևս թափուր տեղեր ունեն: ՛՛Պրոցես է, կենդանի օրգանիզմ է, կադրեր են ընդունվում […]

Սյունիքի նախկին մարզպետի բարեկամները մարդ են ծեծել. Yerkir.am

Ըստ Yerkir.am-ի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի եղբորորդին` Էյներ Խաչատրյանը, ծեծի է ենթարկել երկու հոգու Էներ Խաչատրյանը իր ընկերների հետ հարբած վիճակում մտել է Գորիսում Կուլակ անունով հայտնի մարդու տուն եւ դաժան ծեծի ենթարկել նրա որդիներին՝ Արթուրին եւ Գոռին:  Ըստ նույն աղբյուրի` Կուլակի մեծ որդուն՝ Արթուրին, ծեծել են երկաթե իրերով, Գոռին դանակի հարվածներ են հասցրել:   […]

Կապանի հանքագործներն ընդդեմ Քաջարանի /ֆոտո/

“Դանդի Փրիշս Մեթալս Կապան” ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Երեկ կայացավ “Դանդի Փրիշս Մեթալս Կապան” ընկերության եւ “Զանգեզուրի ՊղնձամոլիբդենայինԿոմբինատ” ՓԲԸ- ի հավաքական թիմերի միջեւ հերթական ֆուտբոլային սիրողական խաղը: Շնորհավորում եմ բոլոր ֆուտբոլիստներին հիանալի խաղ ցուցադրելու համար, եւ շնորհակալություն հայտնում երկրպագուներին՝ երկու թիմերին աջակցելու եւ ոգեշնչելու համար: Մենք շատ ուրախ ենք […]

Ինչու էր ուրախ Արագածոտնի մարզպետը /վիդեո/

ՀՀԿ 15-րդ համագումարին շտապող Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք հավաստի են պաշտոնակության մասին լուրերը: “Բարձր տրամադրությամբ համագումարի եմ գնում”: Մանրամասները տեսանյութում:

Ինչու Տիգրան Սարգսյանին չհաջողվեց. Շիրակի մարզպետի ակնկալիքները /վիդեո/

՛՛Չկան մեր մարզում խնդիրներ, մեզ մոտ ամեն ինչ լավ է՛՛-այսօր ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե կառավարությունը Շիրամի մարզում որ խնդիների վրա պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնի, ասաց մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Նա նշեց, որ թիվ մեկ խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է: Մարզպետը վստահ է՝ նոր վարչապետը կկարողանա այս խնդիրները լուծել: Իսկ ինչու չկարողացավ նախորդ, հետաքրքրվեցինք Ցոլակյանից: Մանրամասները՝ տեսանյութում:

Շիրակի մարզպետը խոսել է ոստիկանապետի հետ. բռնություն չի եղել /վիդեո/

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը վստահեցնում է՝ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի և ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի միջև ոչ մի միջադեպ չի եղել: ՛՛Չկա այդպպիսի բան, չի եղել նման ոչ մի բան՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ցոլակյանը: Նա նշեց, որ խոսել է ոստիկանապետի հետ: ՛՛Ոչ մի միջադեպ էլ չի եղել, ես խոսել եմ ոստիկանապետի հետ ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի