19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սյունիքի նախկին մարզպետի բարեկամները մարդ են ծեծել. Yerkir.am

Ըստ Yerkir.am-ի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի եղբորորդին` Էյներ Խաչատրյանը, ծեծի է ենթարկել երկու հոգու Էներ Խաչատրյանը իր ընկերների հետ հարբած վիճակում մտել է Գորիսում Կուլակ անունով հայտնի մարդու տուն եւ դաժան ծեծի ենթարկել նրա որդիներին՝ Արթուրին եւ Գոռին:  Ըստ նույն աղբյուրի` Կուլակի մեծ որդուն՝ Արթուրին, ծեծել են երկաթե իրերով, Գոռին դանակի հարվածներ են հասցրել:  

Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացրին, որ ըստ ամփոփագրի, Ոստիկանության Գորիսի բաժին տեղեկություն է ստացվել, որ մայիսի 25-ին` ժամը 23-ին, Էյներ Խաչատրյանը ծեծի է ենթարկել Գ.Հ.-ին եւ Ա.Հ-ին   Ներկայումս միջադեպի հանգամանքերը պարզվում են, կատարվում է հետաքննություն:  

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ