07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Նորանշանակ մարզպետը որոշել է՝ «աչյոտ տալու չունի». Իրավունք

Չնայած Շիրակի մարզի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը նշանակման առաջին իսկ օրը հայտարարել է, որ կադրային ջարդ չի անելու, բայց արդեն հասցրել է ազատվել նախկին մարզպետի երկու օգնականներից եւ նրանց տեղը նշանակել իր կուսակցական ընկերների որդիներին: Թե ինչով է պայմանավորված, որ, փաստորեն, մարզպետի խոսքն ու գործը միմյանց չեն համապատասխանում, փորձեցինք պարզել անձամբ ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանից, […]

Սերժ Սարգսյանի շուքի տակ. Հրապարակ

«Մինչ ՀՀԿ-ն անդուլ որոնումների մեջ է, թե աշնանն ումով է գնալու Գյումրու քաղաքապետի ընտրություններին, որ կարողանա 17-ի ընտրություններից առաջ քչից-շատից դրական դաշտ ունենալ ընդդիմադիր քաղաքում, քաղաքապետ Սամվել Բալասանյանն առիթը բաց չի թողնում ամենուր շշնջալու, որ ՀՀԿ ցուցակը գլխավորելու է ինքը։ Թերահավատներին էլ ի պատասխան հավելում է, որ երկրաշարժի՝ դեկտեմբերի 7-ի նախաշեմին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման […]

Անուշը կրակոցների տակ կունենա վեցերորդին /վիդեո/

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակչուհի Անուշ Հարությունյանը հինգ դուստր ունի և սպասում է վեցերորդ երեխային, որի սեռը չի ցանկանում մինչ ծնունդը իմանալ: «Ես շատ երեխաներ սիրում եմ ու էլի կունենամ:Ճ իշտ է սոցիալապես վատ պայմաններում ենք ու երեխեքը կրակոցի տակ են մեծանում, բայց ես պատրաստ եմ երեխաներ ունենալ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երիտասարդ մայրիկը: Անուշ […]

Ծնողների վիճակը ծանր է. ինչի՞ց է թունավորվել եղվարդցիների ընտանիքը

Այսօր շմոլ գազից թունավորվել են Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչները: Նրանք հոսպիտալացվել են Եղվարդի ու Երևանի ԲԿ-ներ: Եղվարդի ԲԿ տեղափոխվել են ընտանիքի թունավորված  10 անդամներից 6-ը: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ Եղվարդի հիվանդանոցից: «Մեզ մոտ են գտնվում ընտանիքի հարսները և թոռները, նրանց վիճակը նորմալ է: Թունավորվել են շմոլ գազից, բարեբախտաբար մահվան դեպք չի […]

էլեկտրիկին հայտնաբերել են ծառից կախված

Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղի դաշտամիջյան հատվածում ծառից կախված տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային […]

Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը 47 սմ է. եղանակային նոր անակնկալ

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր հարթակում գրառում է կատարել. «Ինչպես և կանխատեսվել էր, այս գիշեր հանրապետության մի շարք շրջաններում տեղացել է առատ ձյուն, առավոտյան ժամը 07:00 դրությամբ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 47 սմ, Սևանում՝ 16 սմ, Տաշիրում և Գյումրիում՝ 13 սմ, Հրազդանում և Ապարանում՝ 15սմ, Ֆանտանում՝ 10 […]

Եղանակը առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` մարտի 29-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-31-ին օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, ապրիլի 1-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 29-ի գիշերը 1700 մ-ից սկսած ձյան տեսքով, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, 29-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-ի ցերեկը […]

ՀԷՑ-ը սպառնում է պարտքը չվճարելու դեպքում դատի տալ 14 տարվա մահացածին. Հրապարակ

Արդեն մի քանի օր է, ինչ ‹‹Մուսալեռ›› մասնաճյուղի Էջմիածնի ՀԷՑ-ից ծանուցագրեր են ‹‹առաքվում›› գյուղաբնակ, մասնավորապես՝ Հայթաղ եւ Արշալույս համայնքների սպառողներին՝ հիշեցնելով ընկերությանն ունեցած իրենց պարքերի մասին: Առաջին հայացքից նորմալ, նույնիսկ քաղաքակիրէ մոտեցում է: Սակայն, երբ տեղեկանում ես, որ պարտք ասվածը 10 եւ ավելի տարիների վվաղեմության է, հետեւաբար եւ՝ թվային ահռելի արտահայտությամբ, զարմանում ես՝ ինչպես է ՀԷՑ-ը […]

Սուրիկ Խաչատրյանի ‹‹ինադո՞ւ›› . Ժողովուրդ

Ինչպես հայտնի է՝ Գորիսի Դիանա ռեստորանի բակում Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի կողմից Արթուր Գեւորգյանին ծեծի ենթարկելու պատմության ականատեսը, իսկ հետագայում նաեւ գործուն մասնակիցները եղել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի վարչության պետ Վահրամ Դաղունցը, Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալ Ասպուր Ավետիսյան: Մարտի 8-ին տեղի ունեցած միջադեպի մասնակիցնեորը, երբ հրապարակվեց ՀՀ ոստիկանապետի հրամանով մարտի […]

7 օր առաջնագծում/ վիդեո

  Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներիհամաձայն, մարտի 20-ից 26-ն ընկածժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծում հակառակորդիկողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոցականանետերից, ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպինռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբարձակվել է ավելի քան 13000 կրակոց: Մարտի 26-ին՝ ժամը 07:30-07:40-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, հակառակորդի կողմից TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքների արկակոծման հետևանքով վիրավորում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի