07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

«Ա1+»-ի լրագրողներին տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել. /ֆոտո/ /վիդեո/

Վայոց ձորի մարզում այս պահին ձյուն է տեղում: Ճանապարհներին մերկասառույց է: Բազմաթիվ ավտոմեքենաներ այս պահին կանգնած են մայրուղում եւ չեն կարողանում տեղաշարժվել: Մերկասառույցի պատճառով՝ լրագրողներին ԼՂՀ-ից Երեւան տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց: Մանրամասները` «Ա1+»-ում

Վարչապետը խորհրդակցություն է հրավիրել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր առավոտյան խորհրդակցություն է հրավիրել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ նախահարձակ գործողությունների կապակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը,  ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն […]

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Թալինի ՀՀԿ-ականները միահամուռ չեն պաշտպանում իրենց թեկնածուին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Թալինի ՀՀԿ-ականները միահամուռ չեն պաշտպանում իրենց թեկնածու, գործող քաղաքապևո Սարգիս Արամյանի թեկնածությունը։ Եթե Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը կենաց-մահու պայքար է տանում Արամյանի հաղթանակի համար, որպեսզի նախ իր դիրքերն ամրապնդի ու ապագայի հետ կապված պլաններն իրականացնի, ապա ՀՀԿ– ական պատգամավոր Մնացական Մնացականյանը, ինչպես նախորդ ընտրություններին, այս անգամ Էլ չի աջակցում կուսակից […]

Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ ծեծի գործով քննությունը շարունակվում Է նոր երանգներ ստանալ. «Ժողովուրդ»

«Մարտի 8-ին ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ ծեծի գործով քննությունը շարունակվում Է նոր երանգներ ստանալ։ Գրել էինք, որ նշված օրը «Դիանա ռեստորանի բակում Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը վիճաբանել Էր իր տեղակալի՝ Մուշեղ Գևորգյանի եղբոր՝ Արթուր Գևորգյանի հետ։ Մարտի 23-ին այս միջադեպի վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո ՀՀ քննչական կոմիտեից գործը տեղափոխվեց հատուկ քննչական ծառայություն, […]

Մի ալավերդցի ջահել ինժեներ գրել է՝ հոպար, մեզ որ պետք լիներ, մենք անունը փոխած կլինեինք

Բ.Սարկիսովից սկսած մինչև ԼՏՊ, նամակ եմ գրել Ալավերդու անունը փոխելու հարցով:  ՀՀՇ-ն դեռ իշխանություն էր, լոռեցի Արամ Մանուկյանին հարցրեցի, թե իմ նամակը Լոռու մարզպետին է մակագրել Նախագահը, բայց Մատինյանի հեչ պետքը չի: Ի՞նչ պիտի լինի: Ասաց՝ մի օր ես էլ եմ Նախագահին հարցրել, թե Ալավերդու անունի հարցը մնաց չլուծված, ի՞նչ անենք: Նախագահն ասել է՝ Հրանտն […]

Դիզենտերիայի պատճառը եղել է «Ռետրո» լիմոնադի արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում օրերս արձանագրված դիզենտերիայի աղբյուրը պարզելու նպատակով` դիտարկում է իրականացրել անհատ ձեռներեց Վաչե Մեջլումյանի արտադրամասում՝ փորձաքննության ենթարկելով վարակի հնարավոր պատճառ դարձած «Ռետրո» ապրանքանիշի լիմոնադը: Լիմոնադի խմբաքանակից (1992 շիշ, 0.5լ) և լիմոնադի արտադրության մեջ օգտագործվող ջրից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում հայտնաբերվել են մանրէաբանական […]

Ում է սատարում ՀՀԿ-ն. Առավոտ

Ապրիլի 17-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում եւս կայանալու են համայնքի ղեկավարի ընտրություններ։ Աոաջադրված թեկնածուներն են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Գուրգեն Գրիգորյանը եւ ՀՅԴ-ական Տիգրան Հարությունյանը։ Վերջինս նորանշանակ ղաշնակցական նախարար Արծվիկ Սինասյանի քենակալն բաջանաղն է։ Խոսակցություններ կան, որ ՀՀԿ-ն այդ ընտրություններով չի սատարելու թեկնածուներից որեւէ մեկին,այսպես ասած` ազատ է թողնելու։ Այդ առիթով թերթի հարցին ի պատասխան Աժ փոխխոսնակ էդուարդ […]

Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  ապրիլի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է։ Ճանապարհաշինարարները ճանապարհահատվածում կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում`ապրիլի 1-2-ը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ապրիլի 3-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 2-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 3-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով: Երևանում՝ ապրիլի 1-2-ը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի