07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Ժայռաբեկորներ պոկվելու ժամանակները սկսվեցին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին` ժամը 07:00-ի սահմաններում, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 360-րդ կմ հատվածում տեղի է ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում: Մոտ 110 խմ ծավալի ժայռաբեկորներն ընկել են ճանապարհի երթևեկելի հատվածի վրա` միակողմանի փակելով այն: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Henarna.am-ին տեղեկացրեցին, որ փլուզումը տեղի է ունեցել Քաջարան […]

«Պինդ կացեք տղերք, գալիս եմ շուտով». Երվանդ Նազարեթյան

Գյումրեցի բանաստեղծ Երվանդ Նազարեթյանը աշխատանքային գործնեությամբ հիմնականում գտնվել է արտերկրում: Երիտասարդ բանաստեղծը ապրիլի 2-ի ագրեսիան դիտեց, որպես ահաբեկչություն հայ ժողովրդի հանդեպ: «Ապրիլի երկուսի առավոտյան, երբ լսեցի որ թշնամին կրկին անգամ խախտելով 1994թ Բիշքեկյան հրադատարի պայմանավորվածությունը այս անգամ արդեն լայնամաշտաբ ու սահմանի ամբողջ երկայնքով հարձակում է գործել մեր դիրքերի ու խաղաղ բնակավայրերի վրա ևս մեկ անգամ […]

Բերդ-Արծվաբերդ-Չինարի ավտոճանապարհը երկկողմանի բացվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Տավուշի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կատարած մաքրման լայնածավալ աշխատանքների արդյունքում Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհն արդեն երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 15-16-ը՝ առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում, 17-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ ապրիլի 15-16-ը՝ առավելապես գիշերը և […]

Բերդ- Արծվաբերդ- Չինարի ավտոճանապարհը միակողմանի բացվել է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  Տավուշի մարզի Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 28-րդ կիլոմետրում` Այգեձոր գյուղի վերջնամասում, այսօր առավոտյան  տեղի է ունեցել հողային պաստառի վերին շեպի փլուզում, ինչի արդյունքում ճանապարհը երկկողմանի փակվել էր։ Վաղ առավոտից Տավուշի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները փլուզման վայրում մաքրման աշխատանքներ են իրականացնում։  Տեղում աշխատում են  չորս էքսկավատոր, ինքնաթափ մեքենաներ, ինչպես նաև ընկերության ողջ անձնակազմը։ […]

Այս գիշեր հակառակորդն անկանոն կրակ է բացել Տավուշի ուղղությամբ

Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը կատարել է 9 խախտում եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:  

Խոշոր փլուզում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ի լուսաբացին Տավուշի մարզի Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 28-րդ կմ-ում` Այգեձոր գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել հողային պաստառի վերին շեպի փլուզում: Այսմաիսն տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից: Մոտ 1100 խմ ծավալի ժայռաբեկորները և բնահողը երկկողմանի փակել են ճանապարհը: Այս պահին Տավուշի ճանապարհաշինական ընկերության […]

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում`ապրիլի 14-16-ը՝ առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում, 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: 18-ին : սպասվում է առանց տեղումների եղանակ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ ապրիլի 14-16-ը՝ առավելապես գիշերը և […]

Մարդասպանություն կլինի. Գառնիում լարված իրավիճակ է

Գառնի գյուղի բնակիչներն այսօր փակել էին ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Ազատ գետի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները: «Ոստիկանության ներկայացուցիչները քիչ առաջ հորդորեցին մեզ բացել երթևեկությունը, ենք էլ ստիպված եղանք բացել ճանապարհը: Բայց, այդպես չենք թողնելու, հաստատ իմացեք մարդասպանություն կլինի, բայց մենք Քաղցրաշեն և Նարեկ գյուղերին ոռոգման ջուր չենք տա>,-ասաց գյուղացիներից Կարենը: Գյուղացիները պահանջում են, որ Գառնի այցելի […]

Որոշ հատվածներում առկա է մառախուղ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Շուռնուխ գյուղի հատվածում, Սյունիքի մարզի Կարմրաքար և Դավիթ Բեկ գյուղերում առկա է մառախուղ, տեսանելիությունը՝ մոտ 20 մ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի