07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Օդի ջերմաստիճանն կբարձրանա 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում` ապրիլի 23-24-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ի և 27-ի երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում՝ ապրիլի 23-24-ը, 26-ին սպասվում է առանց […]

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում այս գիշեր գրանցվել է հրադադարի խախտման 8 միջադեպ

Ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 8 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Բացի հրաձգային զինատեսակներից` կիրառվել 1 նաև 60 մմ-ոց (2 արկ) ականանետ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և […]

Բոլոր ճանապարհները անցանելի են. որոշ հատվածներում ձյուն է տեղում

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում` ապրիլի 22-ի գիշերը և առավոտյան, 25-ի երեկոյան ժամերին և 26-ի գիշերը շրջանների մեծ մասում, 22-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Ապրիլի 23-24-ը, 25-ի գիշերը և 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, 22-ին ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` […]

‹‹Չի կարող ասել՝ կրեցի. ինքը լավ պեմզաբլոկ կարա կրի››. Հրազդանի շուրջ կրքերը չեն հանդարտվում /վիդեո/

‹‹Անկանխատեսելի  բան չկար: Այն տեխնոլոգիաները, որ  կիրառել են,  կրկին կիրառվեցին, ընտրակաշառք բաժանվեց: Ոչինչ չի փոխվել: Իշխանությունները ուզում էին իրենց ուժը պահպանել: Կայքերում էլ կա, գրված է՝ ինչ խախտումներ են եղել››, – ասաց Հրազդանի քաղաքապետի նախկին թեկնածու Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Հրազդանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին: ‹‹Հետո ամենաշատը կափսոսան նրանք, ովքեր ընտրակաշառք են վերցրել: Գագիկ Ծառուկյանն էլ […]

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` ապրիլի 21-ին, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ի գիշերը հյուսիսային շրջաններում, ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, 22-ին ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 8-10, 23-ի գիշերը՝ 5-7 աստիճանով: Երևանում՝ ապրիլի 21-ին, […]

Մարզպետի որդու անունից գումարներ են շորթում

Սյունիքում խարդախության նոր տեսակ է զարգանում. ոչ ավել, ոչ պակաս՝ մարդկանցից գումարներ են հափշտակում՝ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու անունն օգտագործելով: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վերջին երկու օրերին արդեն գրանցվել է մի քանի դեպք, երբ ոմն մեկը զանգահարել է տարբեր անձանց, ներկայացել որպես մարզպետի որդի Տիգրան Խաչատրյան եւ գումար ուզել։ Ընդ որում՝ ամեն անգամ պատճառը տարբեր է եղել, […]

Ազատել է իր դիմումի համաձայն

ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր երկու նոր որոշումներ է կայացրել: Նրա առաջին որոշմամբ Վալերիկ Բակլաչյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Մուշեղ Մանասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։

Մորգի ճանապարհին է հունից դուրս եկել. Հրապարակ

Մի քանի օր առաջ գառնեցիները փակել էին մայրուղին` պայքարելով Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման դեմ, որով Ազատ գետի ջուրը հասցվելու է Արարատ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը մեկնել էր դեպքի վայր` զրուցելու հավաքվածների հետ: Զայրացած բազմությունը, մեղմ ասած, լավ չէր ընդունել նրան: Ակցիայի տեսանյութից մարդիկ հատկապես առանձնացրել ու հերոսացրել էին մի տարեց մարդու, […]

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին

Հրազդանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ արձանագրված առերեւույթ խախտումների կապակցությամբ                     ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 17-ին Հայաստանի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրված առերեւույթ խախտումների կապակցությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ դրանք Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում քննարկելու նպատակով: Ընտրական իրավունքի հնարավոր խախտումների դեպքերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի