Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքում` ապրիլի 22-ի գիշերը և առավոտյան, 25-ի երեկոյան ժամերին և 26-ի գիշերը շրջանների մեծ մասում, 22-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Ապրիլի 23-24-ը, 25-ի գիշերը և 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, 22-ին ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 8-10 աստիճանով, 24-25-ը նույնքան կբարձրանա:
Երևանում`ապրիլի 22-ի գիշերը և առավոտյան, 25-ի երեկոյան ժամերին և 26-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Ապրիլի 23-24-ը, 25-ի գիշերը և 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի ապրիլի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 29.00C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -0.20C (2007 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.40C