15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

‹‹Չի կարող ասել՝ կրեցի. ինքը լավ պեմզաբլոկ կարա կրի››. Հրազդանի շուրջ կրքերը չեն հանդարտվում /վիդեո/

‹‹Անկանխատեսելի  բան չկար: Այն տեխնոլոգիաները, որ  կիրառել են,  կրկին կիրառվեցին, ընտրակաշառք բաժանվեց: Ոչինչ չի փոխվել: Իշխանությունները ուզում էին իրենց ուժը պահպանել: Կայքերում էլ կա, գրված է՝ ինչ խախտումներ են եղել››, – ասաց Հրազդանի քաղաքապետի նախկին թեկնածու Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Հրազդանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին:

‹‹Հետո ամենաշատը կափսոսան նրանք, ովքեր ընտրակաշառք են վերցրել: Գագիկ Ծառուկյանն էլ 8 ավտոբուսով մարդ էր բերում Հրազդան: Չգիտեմ՝ ինչի համար էր դա  արվում: Բայց ինքը լավ գիտի՝ ես չեմ վախենում: Մենք կեղծիքների չենք ձգտել››:

Սասուն Միքայելյանը նշեց՝ անկախ ընտրությունների արդյունքից՝ չի հուսահատվել:
‹‹Մոտ 10 300 ձայն եմ հավաքել: Ես չեմ հուսահատվել: Քաղաքականությունից դուրս չեմ գալու: Մեր քաղաքում ահավոր վիճակ է: Ոնց որ 19-րդ դարի վերջը լինի այդ քաղաքում: 14 տարվա ընթացքում մեկ բահ հող չեն գցել այդ ճանապարհներին: Միտինգներ կանենք, կբողոքենք: Հետևողական ենք լինելու, որ այն, ինչ խոստացել է Արամ Դանիելյանը, անի: Դանիելյանը թող չմտածի, որ իշխանության ջանքերով ընտրվեց, այդպես հեշտ կընթանա ամեն ինչ. պիտի իր խոստումները կատարի: Նա չի կարող ասել՝ կրեցի. ինքը լավ պեմզաբլոկ կարա կրի››, – ասաց Սասուն Միքայելյանը:

Ի դեպ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանն անդրադարձավ նաեւ երկրի անվտանգության հարցին. եղել է առաջին գծում:

‹‹Կրկին սահման եմ վերադառնալու: Տղաներս այնտեղ են հիմա: Պատերազմով անցած մարդ եմ: Դա իմ ճակատագիրն է››:

Վերջում բանախոսը հորդորեց շատ չքննադատել մարդկանց, ովքեր սահման են գնում՝ պնդելով, որ դա PR-ի համար է արվում, քանի որ կան մարդիկ, ովքեր իսկապես սրտացավ կերպով պայքարում են հանուն հայրենիքի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ