15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մորգի ճանապարհին է հունից դուրս եկել. Հրապարակ

Մի քանի օր առաջ գառնեցիները փակել էին մայրուղին` պայքարելով Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման դեմ, որով Ազատ գետի ջուրը հասցվելու է Արարատ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը մեկնել էր դեպքի վայր` զրուցելու հավաքվածների հետ: Զայրացած բազմությունը, մեղմ ասած, լավ չէր ընդունել նրան: Ակցիայի տեսանյութից մարդիկ հատկապես առանձնացրել ու հերոսացրել էին մի տարեց մարդու, որն սպառնում էր կոմիտեի նախագահին «խփել» քանի որ «վատ է պահում իրեն»:

Մենք պարզեցինք, որ Արամ Հարությունյանի «բերանը ջարդող» տղամարդը Գառնի գյուղի բնակիչ Արտաշես Գրիգորյանն է: Եվ երեկ զանգահարեցինք նրան: Վերջինս, պարզվեց, այլևս չի ցանկանում «ջարդել պետական պաշտոնյաի բերանը» և զղջում է իր ասածների համար:

«Որեմն ես ուղղակի պահի տակ հոսանքի տակ ընկա, ես կապված չէի էդ տեղի, էդ ամեն ինչ հետ, ուղղակի ոգևորվեցի պահի տակ անտեղի վիրավորանք տվեցի, որ իսկապես իմ տարիքի մարդուն հեչ հարիր չէր, ես չէի ցանկանում: Իմ երեխու տարիքի մարդ էր ինքը, ստացվեց ուղղակի պահի տակ: Ես հույս ունեմ, որ պարոն Հարությունյանը մեծահոգաբար ներաղամիտ կլինի, ես էլ եթե ժամանակի ընթացքում հանդիպեմ նրան, գլխիկոր չեմ անցնի, կխնդրեմ մի լավ բան կատարի Գառնիի համար: Ես հույս ունեմ, որ ինքը մեծահոգի մարդ է»,- ասաց նա: Թերթի դիտարկմանը, թե պետք չէ արդարանալ, թերթը ուզում է իմանալ` ինչից է ծագել վեճը գառնեցին ասել է. «Չէ, ես իսկությունն եմ ասում, ես չեմ էլ պատկերացնում, որ դուք զանգել եք ինչ-որ բան պահանջելու»:
Իսկ խնդիրը ո՞րն է, ինչի՞ց ծագեց վեճը:

-Ասեմ` խնդիրը որն էր: Որ ճիշտ ասեմ` դիակ կար մեքենայի մեջ: Հորաքույրս` մահացած մեքենայի մեջ էր, ու էդ պահին ճանապարհը փակ էր, ես չէի կարողնում հասցնել մորգ: Ու էդ փակ վիճակը, էդ խժդժությունը իմ մեջ տեղի տվեց էլ չկարողացա ու համբերությունից դուրս եկա:

Այսինքն` Դուք ակցիայի մասնակից չե՞ք եղել:

-Չէ, ես կոնկրետ այդտեղ մասնակից չեմ եղել, ոչ թե դեմ եմ, կողմ եմ, բան, էդ թեման երկրորդական թեմա է իմ մոտ: Իմ թեման էն ա, որ ես պարոն Հարությունյանին, կներեք էս բառի համար, «նիզաշտո» տեղը վիրավորեցի: Իսկապես իմ տարիքի մարդուն դա չէր սազում, գիտե՞ք ինչն էր էստեղ խնդիրը, ցավդ տանեմ: Կյանքն ինչ դժվարացել ա, ելնելով ապրելակերպից, հենց որ մի պաշտոնյա է հանդիպում, քիչ ա մնում փրթիկ-փրթիկ անենք էդ մարդուն: Ուղղակի չստացվեց, էլի չկարողացա ինձ տիրապետել: Էդտեղ լիքը բզբզողներ կային, որ չէի էլ ճանաչում դրանց: Մեկը` պլակատներով, մեկը` ուրիշ բանով, ավելորդ ռեպլիկներ բաց թողեցին, ու ճանապարհը, որպեսզի շուտ բացվի, էդ իրանց տված ռեպլիկները, էդ ժամանակատա պրոցեսն ինձ հունից հենեց:

Իսկ անձամբ Արամ Հարությունյանը ի՞նչ էր արել, որ հունից դուրս եկաք:

-Հարությունյանն անձամբ ինձ բան չարեց: Էդ բզբզողները երևի նորից կրկնեմ, որ մի պաշտոնյա է ընկնում ձեռքներս, սկսում ենք ամբողջ հանրապետության մեղքի բաժինը, մուռն իրանից հանենք:

Իսկ այդ դեպքից հետո Հարությունյան Արամին  տեսե՞լ կա խոսե՞լ եք հետը:

-Չէ, անձամբ ինքն ինձ հետ չի կապվել, ես եմ ցանկություն հայտնել, որ գնամ իրեն հանդիպեմ, որ էս եղած-չեղածը մաքրվի: Անհարմար եմ զգում ուղղակի:

Իսկ կարո՞ղ է իր կողմակիցներն են եկել ձեզ մոտ

-Ուգրոզ անե՞ն ինձ…, տենց բան չի եղել, տենց բան չի կարա լինի, ախպեր, ես էդքան թուլամորթ տղա չեմ, որ ինձ ուգրոզ անեն: Ուղղակի ստացվել ա մոտս:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ