07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` ապրիլի 19-21-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, 22-ին ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-21-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով: Երևանում` ապրիլի 19-21-ը, 23-ին […]

Արև է անում շուն թուրքն է խաղում. 82-ամյա սահմանապահ Անուշը հանգերով է պատմում /վիդեո/

Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան  գյուղի 82 ամյա  բնաչուհին շատ բան ունի պատմելու, բայց նա միայն խաղաղություն է ցանկանում: «Այստեղ ծնվել եմ ու այստեղ եմ սնվել ու հասակ առել: Հիմա էլ ուզում եմ փոր անեմ ու մի բան ցանեմ, հենա կրակեցին թողեցի եկա: Ինչ դաղել են դաղում, երբ անձրև է անում մեր սիրտն է խաղում, արև […]

ԶԼՄ-ների հրապարակումները հիմք են ընդունվել

Սույն թվականի ապրիլի 17-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում համայնքի ղեկավարի ընտրությունների հետ կապված քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակման, ընտրական գործընթացի խոչընդոտման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները և քաղաքացիների ահազանգերը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ըստ ենթակայության՝ (9-ը՝ ՀՀ ՀՔԾ, 6-ը՝ ՀՀ ՔԿ, 9-ը՝ ՀՀ Ոստիկանություն) նյութեր նախապատրաստելու և ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գլխավոր […]

ՍԱՊԾ պետն այցելել է ձկնաբուծարաններ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով` Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի մարզերում գործող մի շարք տնտեսավարող սուբյեկտներում իրականացվում են անասնահամաճարակային մշտադիտարկումներ՝ վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների ապահովությունը, կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների իրականացումը, ձկան և ջրային կենդանիների ու դրանցից ստացված արտադրանքի անասնաբուժասանիտարական անվտանգությունը, սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին համապատասխանությունը պարզելու նպատակով: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեցին ՍԱՊԾ մամուլի […]

Տավուշում խրամատներ են փորում

Իջևանի շրջանի երիտասարդ երկրապահները ուղևորվեցին N բնակավայր, որտեղ զինվորների հետ միասին փորեցին խրամատներ: Երիտասարդները չէին կարող անտարբեր լինել այս աշխատանքներին և չօգնել մեր քաջ տղաներին: Աշխատանքներն ընթանում էր շատ հաճելի, կար մեծ կազմակերպվածություն թե՛ սպաների կողմից, թե՛ զինվորների: Բավականին ջերմ մթնոլորտ էր տիրում, բոլորն աշխատում էին մեծ ոգևորվածությամբ: Երկրապահներն առիթ ունեցան նաև ճաշել մեր հերոսների […]

Եղանակը կցրտի

Հանրապետության տարածքում` ապրիլի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին շրջանների մեծ մասում սպասվում են անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, 22-ին՝ ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-20-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով: Երևանում ` ապրիլի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` […]

Հայտնի են Հրազդանի ընտրությունների նախնական արդյունքները

Ըստ նախնական տվյալների՝ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը: Նա ստացել է 12 510 ձայն (50,3 տոկոս): «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն ստացել է 10 267 ձայն (42 տոկոս), իսկ «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջադրած թեկնածուն՝ Արթուր Միսակյանը՝ 1237 ձայն (5 տոկոս): Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Անվավեր […]

Վաղը Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

Վաղը Հայաստանի տարբեր մարզերի` թվով 36 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ և Արագածոտնի մարզի Թալին համայնքները վաղը քաղաքապետ են ընտրելու: Թալինում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Գուրգեն Գրիգորյանը և ՀՅԴ անդամ Տիգրան Հարությունյանը: Սպիտակում քաղաքապետի թեկնածուները երկու ՀՀԿ-ականներ են` […]

Միջպետական ճանապարհը մաքրվել է ժայռաբեկորներից /ֆոտո/

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին` ժամը 12:30-ի դրությամբ, Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 360-361-րդ կմ հատվածում տեղի ունեցած փլուզման հետևանքները վերացվել են։ Ժայռաբեկորները հեռացվել են միջպետական ավտոճանապարհից, ճանապարհը մաքրվել է և այն արդեն երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի