07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Այս գիշեր հակակարկտային կայանները կրակել են 2630 անգամ

Ապրիլի 28-ին, ժամը 04.55-ից մինչև 06.32-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 13 կայանքներից Արագածոտնի մարզի Կարբի, Ուջան, Աղձք, Օհանավան և Նոր Եդեսիա համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 1537 կրակոց: Ժամը 04.56-ից մինչև 05.12-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային […]

Տավուշի ուղղությամբ գրանցվել է հրադադարի խախտման 23 միջադեպ. ՀՀ ՊՆ

Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 23 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

Հացկերույթի ժամանակ դանակահարել են Պտղնիի ռեստորանի տիրոջն ու որդուն

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ հայր եւ որդի Վարդանյաններին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես այսօր հայտնել են  ՀՀ Քննչական կոմիտեից,  2016 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 23:40-ին, Երեւանի «Միքայելյան» ԲԿ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց […]

«Անօդաչու թռչող «ոչխար» էր պտտվում Տավուշում» /վիդեո/

ԵԿՄ ԵԵԿ Իջևանի շրջանի հրամանատար Էրիկ Սահակյանը սահմանագծին ֆիքսել է անօդաչու թռչող սարք: Էրիկ Սահակյանը մեզ տրամադրեց տեսանյութը: «Անօդաչու թռչող «ոչխար» էր պտտվում  Տավուշում, բայց մենք դրանից չենք վախենում «վիզը» կոլորենք: Բոլորս էլ պատրաստ ենք ու զգոն»,-նշեց Սահակյանը: Դիտեք նաև տեսանյութը:

Գնդակոծությունից տուժած Կոթի համայնքին կփոխհատուցվի ավելի քան 8 մլն դրամ

ՀՀ կառավարության հաստատմանը առաջիկայում կներկայացվի 2015 թվականին գնդակոծությունների հետևանքով ՀՀ Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակիչներին գարու և ցորենի ցանքատարածություններում բերքահավաք չիրականացնելու հետևանքով պատճառված վնասի դիմաց պետական աջակցություն ցուցաբերելու մասին որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվում է Տավուշի մարզպետարանին 2016 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 8 մլն 935 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեuված՝ Հայաuտանի Հանրապետության […]

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` ապրիլի 27-30-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Երևանում՝ ապրիլի 27-30-ը՝ […]

Մենք հանձնելու հող չունենք

Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյան լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արցախյան քառօրյա պատերազմին՝ հայտարարել է. «Այդ օրերին հայ ժողովուրդը իր լավագույն որակները ցուցաբերեց, ցուցադրեց, ինչը որ քնած էր, փոշու տակ թաղված էր, հանեց: Եվ մաղթենք, որ հետփոշուց չծածկի, այլ մնա այդպես: Եվ ես իմ անձնական կարծիքն եմ ասում՝ մենք հանձնելու հող չունենք, ո՛չ մի թիզ, […]

Հրազդանի ընտրված քաղաքապետի կողմնակիցները ընտրություններին ընտրակաշառք են բաժանել. հարուցվել է քրգործ

2016թ. ապրիլի 17-ին նշանակված՝ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրության նախօրեին զանգվածային լրատվամիջոցներում՝ էլեկտրոնային լրատվական կայքերում և տպագիր մամուլում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի կողմնակիցները բնակչության շրջանում ընտրակաշառք են բաժանել, և որպես հավաստող տվյալներ ներկայացվել են տարբեր անձանց հարցազրույցներ պարունակող տեսանյութեր. տեղեկացնում է ՀՀ ՀՔԾ-ն։ Բացի այդ, 2016թ. ապրիլի […]

Կանխատեսվում է 45-55 հազար տոննա ծիրանի բերք. գյուղնախարարություն

Հանրապետությունում մարտ ամսվա առանձին օրերի ընթացքում արձանագրված բացասական ջերմաստիճանների արդյունքում հիմնականում վնասներ  են գրանցվել Արմավիրի և Արարատի մարզերում, որտեղ տուժել է ծիրանենու բերքը: Առավել մեծ չափով տուժել են Արմավիրի մարզի համայնքների գյուղացիական տնտեսությունները: Մարզի Արմավիրի և Էջմիածնի տարածաշրջաններում, Բաղրամյանի տարածաշրջանի առանձին համայնքներում բերքի կորուստը կազմել է 50-80, իսկ որոշ համայնքներում` նույնիսկ ավելին: Այս մաիսն տեղեկացնում […]

Սպասվում են անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում`ապրիլի 25-ին երեկոյան ժամերին տեղ-տեղ առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 27-ին ցերեկը, 28-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Ապրիլի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի