14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մենք հանձնելու հող չունենք

Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյան լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արցախյան քառօրյա պատերազմին՝ հայտարարել է. «Այդ օրերին հայ ժողովուրդը իր լավագույն որակները ցուցաբերեց, ցուցադրեց, ինչը որ քնած էր, փոշու տակ թաղված էր, հանեց: Եվ մաղթենք, որ հետփոշուց չծածկի, այլ մնա այդպես: Եվ ես իմ անձնական կարծիքն եմ ասում՝ մենք հանձնելու հող չունենք, ո՛չ մի թիզ, դեռ վերցնելիք ունենք, տալիք չունենք, դրա համար ինչ է պետք լինել հզոր, ուժեղ, միասնական, ամուր, մաքուր, ազնիվ, պարկեշտ»: Տեղեկացնում է armchurch.info-ն:

Ըստ Սրբազանի, մեր ժողովուրդը ցույց տվեց, որ հայրենիքն ամեն ինչից վեր է, հայրենիքի համար կարելի է կյանքն էլ տալ, նահատակվել: «Հայրենիքի շենացման համար մտածեք, ժողովուրդը իր լավագույն որակները ցույց տվեց, մնում է, որ բոլոր նրանք, որոնք պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում, սովորեն, օրինակ վերցնեն ու իրենք էլ իրենց վրայից թոթափեն մանր-մունր բաները, հաշիվները, ճղճիմ բաները եւ զբաղվեն այս երկիրը մեծացնելով ու հզորացնելով»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ