Տավուշում խրամատներ են փորում

Իջևանի շրջանի երիտասարդ երկրապահները ուղևորվեցին N բնակավայր, որտեղ զինվորների հետ միասին փորեցին խրամատներ: Երիտասարդները չէին կարող անտարբեր լինել այս աշխատանքներին և չօգնել մեր քաջ տղաներին:
Աշխատանքներն ընթանում էր շատ հաճելի, կար մեծ կազմակերպվածություն թե՛ սպաների կողմից, թե՛ զինվորների: Բավականին ջերմ մթնոլորտ էր տիրում, բոլորն աշխատում էին մեծ ոգևորվածությամբ:
Երկրապահներն առիթ ունեցան նաև ճաշել մեր հերոսների հետ, ապա անցան հերթական խրամատի փորման աշխատանքներին:
Բոլորը ձգտում էին անել առավելագույնը, օգնել իրենց ընկերներին:
Աշխատանքներն ավարտելուց հետո երկրապահները շրջեցին վայրով, ավելի լավ ծանոթացան տեղանքին և կատարվող աշխատանքներին: Աշխատանքներն ավարտելուց հետո երիտասարդ երկրապահները հարազատորեն հրաժեշտ տվեցին իրենց հերոս ընկերներին: