07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

«Էս հրացանս Ալիևի աչքն եմ կոխելու» /վիդեո/

«Մեր ունեցած որսորդական հրացաններով բարձրանում ենք դիրքեր ու փորձում ենք մեր ձևով պաշտպանել մեր սահմանները»,-Henaran.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչ Մասիս Քալանթարյանը: Նա ընդգծեց, որ գյուղում բոլորն էլ վստահում են Հայոց բանակին և սահմանապահ զինվորին, սակայն իրենց չափով փորձում են օգտակար լինել և մասնակցել հայերնիքի պաշտպանության գործին: Զրույցի վերջում Մասիս […]

Մոմավառություն

Արցախ մեկնող «Հայդուկ» ջոկատի ազատամարտիկները հանդիպել են Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին: Վերջինս իր զորակցությունն է հայտնել կամավորներին : Henaran.am-ի   թղթակցի հետ զրույցում ֆոտոլրագրող Հայկ Կիսեբլյանը նկատեց.«Մեր ջոկատը ժամանակավոր կանգ առավ Վայքում, որտեղ կազմակերպվեց մոմավառություն և ազատամարտիկների օրհնության արարողություն: Եկեղեցու հոգևոր առաջնորդը և մարզպետը նշեցին, որ պատրաստ են ապահովել ազատամարտիկներին սննդով և հագուստով: Ֆոտոռեպորտաժը՝ Հայկ Կիսեբլյանի:

Կլուծեն

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց-պատասխանի ընթացքում հարց ուղղեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին: ‹‹Խոսքս Հրազդանի Կաքավաձոր թաղամասի մասին է: Հրազդանի կենտրոն հասնելու համար մարդիկ պիտի անցնեն 15 կմ ճանապարհով, որը բարեկարգ վիճակում է գտնվում››: Պատգամավորը շեշտեց, որ թաղամասի բնակիչներն ասես կտրվել են կյանքի բնականոն ընթացքից, ուստի հարկավոր է հնարավորինս արագ լուծում […]

Սիսիանում կամավորների աճյունները հանձնվել են հողին

Այսօր Սիսիանում կայացել է սիսիանցի կամավորների հուղարկավորությունը, որոնք զոհվեցին ադրբեջանական անօդաչու սարքի ռմբակոծության արդյունքում, երբ հակառակորդը անօդաչու սարքով ռմբակոծել էր Սիսիանի ջոկատի ավտոբուսը: Կամավորների աճյունները ամփոփվել են Սիսիանի զինվորական պանթեոնում: Հիշեցնենք, որ կամավորների մեջ էին Դարաբաս եւ Ախլաթիան գյուղերի համայնքապետները: Սիսիանցի կամավորներիցց զոհվածները 6-ն էին՝ Մայիս Միրզոյանը, Էդուարդ Ալեքսանյանը, Արմեն Բեգլարյանը, Սերգեյ Դանղյանը, Սեդրակ Ասրյանը […]

«Մամ ջան, տղուս լավ նայի, մինչեւ գամ, հասնեմ», գյուղը սգի մեջ է. Իրավունք

Զոհվածներից կրտսեր սերժանտ Վրեժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիք գյուղից էր, տան միակ աշխատողը։ Հարազատները մեզ հետ զրույցում ասացին. – Վերջին անգամ մոր հետ խոսել է մի քանի օր առաջ, ասելով. «Մամ ջան, տղուս լավ նայի, մինչեւ գամ, հասնեմ», ամբողջ գյուղը սգի մեջ է, ախր, էնքան լավ, կյանքով լեցուն, բարի տղա էր։ Վերջերս էր ամուսնացել, մի տարեկան տղա ունի։ […]

Արտակարգ ռեժիմով իրականացնում են հնարավոր բոլոր աշխատանքները

Մամուլում այսօր մտահոգություն է հայտնվել Երևանից Ստեփանակերտ տանող ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածում առկա վիճակի առնչությամբ, որը Արցախից Երևան վիրավորներ տեղափոխող շտապօգնության մեքենաների համար վթարների պատճառ է դառնում։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ պակաս մտահոգ չէ նշված ճանապարհահատվածի վիճակով, սակայն  ձյան և մերկասառույցի պայմաններում  հնարավոր չէր  իրականացնել վերանորոգման և փոսալցման աշխատանքներ։ ՀՀ տրանսպորտի և […]

Դրանց գլուխն ենք ջարդելու. Չինարի գյուղում պատրաստվում են

«Մենք պատրաստ ենք ու մեր հարատև թշնամուն ցույց կտանք իր տեղը: Գյուղում մեծ ոգևորություն կա՝ սրտներս ուզում է, որ դրանց ջարդենք: Լարվածություն չկա, ամեն բան հոյակապ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը: Սաղոյանի խոսքով՝ աշխատում են գյուղի ուսումնական հաստատությունները և գյուղացիները զբաղված են իրենց առօրյա հոգսերով: «Դպրոցն էլ, մանկապարտեզն […]

Ձյան առատ տեղումներ և բուք է սպասվում

Հանրապետության տարածքում` ապրիլի 4-ի գիշերը ձյան առատ տեղումներ և բուք է սպասվում Վայոց ձորի, Սյունիքի և Արցախի լեռնային ու նախալեռնային գոտիներում: 4-ի ցերեկը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 4-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Երևանում՝ ապրիլի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գորիս-Սիսիան, Սիսիան-Կապան, Մեղրի-Քաջարան (Մեղրիի սարի հատված) ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:    

Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ի ժամը 18.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Սարավան-Գորիս ավտոճանապարհները (տեղում է ձյուն): Վայոց ձորի մարզի Սարավան, Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղական համայնքներում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում  առկա են տեղումներ ձյան տեսքով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի