Մոմավառություն

Արցախ մեկնող «Հայդուկ» ջոկատի ազատամարտիկները հանդիպել են Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին: Վերջինս իր զորակցությունն է հայտնել կամավորներին :
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ֆոտոլրագրող Հայկ Կիսեբլյանը նկատեց.«Մեր ջոկատը ժամանակավոր կանգ առավ Վայքում, որտեղ կազմակերպվեց մոմավառություն և ազատամարտիկների օրհնության արարողություն: Եկեղեցու հոգևոր առաջնորդը և մարզպետը նշեցին, որ պատրաստ են ապահովել ազատամարտիկներին սննդով և հագուստով:
Ֆոտոռեպորտաժը՝ Հայկ Կիսեբլյանի: