Դրանց գլուխն ենք ջարդելու. Չինարի գյուղում պատրաստվում են
«Մենք պատրաստ ենք ու մեր հարատև թշնամուն ցույց կտանք իր տեղը: Գյուղում մեծ ոգևորություն կա՝ սրտներս ուզում է, որ դրանց ջարդենք: Լարվածություն չկա, ամեն բան հոյակապ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը:
Սաղոյանի խոսքով՝ աշխատում են գյուղի ուսումնական հաստատությունները և գյուղացիները զբաղված են իրենց առօրյա հոգսերով:
«Դպրոցն էլ, մանկապարտեզն էլ աշխատում են: Գարուն է…գյուղատնտեսական աշխատանքներով ենք, բայց դրան զուգահեռ պատրաստ ենք հետ շպրտելու թշնամուն: Ապաստարանները պատրաստ են: մնացած կարևորագույն հարցերը լուծված: Մեր հոգու մեջ էլ մեր երկիրն է ու մեր Մասիս սարը հետ բերելու ձգտումը»: