15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ում է սատարում ՀՀԿ-ն. Առավոտ

Ապրիլի 17-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում եւս կայանալու են համայնքի ղեկավարի ընտրություններ։ Աոաջադրված թեկնածուներն են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Գուրգեն Գրիգորյանը եւ ՀՅԴ-ական Տիգրան Հարությունյանը։ Վերջինս նորանշանակ ղաշնակցական նախարար Արծվիկ Սինասյանի քենակալն բաջանաղն է։

Խոսակցություններ կան, որ ՀՀԿ-ն այդ ընտրություններով չի սատարելու թեկնածուներից որեւէ մեկին,այսպես ասած` ազատ է թողնելու։ Այդ առիթով թերթի հարցին ի պատասխան Աժ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը պատասխանեց.

«Ինչ է նշանակում՝ ազատ թողնել։ Նման բան չի կարող լինել։ Աոավել եւս, երբ կա ՀՀԿ-ի Թալինի շրջանային եւ Արագածոտնի մարզային կառույցների որոշում այն մասին, որ Թալինի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն սատարում է գործող քաղաքապետ Սարգիս Արամյանի թեկնածությունը։ Կուսակցության կանոնադրության համաձայն՝ շրջանային եւ մարգային կառույցների որոշումները պարտադիր են շրջանային եւ մարզային կառույցների բոլոր անդամների համար»։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ