14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մի ալավերդցի ջահել ինժեներ գրել է՝ հոպար, մեզ որ պետք լիներ, մենք անունը փոխած կլինեինք

Բ.Սարկիսովից սկսած մինչև ԼՏՊ, նամակ եմ գրել Ալավերդու անունը փոխելու հարցով:  ՀՀՇ-ն դեռ իշխանություն էր, լոռեցի Արամ Մանուկյանին հարցրեցի, թե իմ նամակը Լոռու մարզպետին է մակագրել Նախագահը, բայց Մատինյանի հեչ պետքը չի: Ի՞նչ պիտի լինի:

Ասաց՝ մի օր ես էլ եմ Նախագահին հարցրել, թե Ալավերդու անունի հարցը մնաց չլուծված, ի՞նչ անենք:
Նախագահն ասել է՝ Հրանտն ի՞նչ է ասում էդ մասին: Արամն ասաց՝ բայց ես Հրանտին չեմ կարողացել հարցնել:
Ասացի՝ ես հարցրել եմ: Արամը թե՝ ի՞նչ է ասել Հրանտը: Ասացի՝ ի՞նչ պիտի ասեր, ասաց՝ Թումանյանն ի՞նչ է ասել էդ մասին: Արամը թե՝ բա Թումանյանն ի՞նչ է ասել: Ասի՝ ոչինչ էլ չի ասել: Միայն աղջկա հուշագրությունում մի տեղ կա Ալավերդի անունը:

Այսօր էլ մի ալավերդցի ջահել ինժեներ ինձ գրել է՝ հոպար, մեզ որ պետք լիներ, մենք անունը փոխած կլինեինք, դուք ձեր գործին կացեք: Ոչինչ էլ չեմ պատասխանել:  Առաջ այս հարցերը լուծվում էին Գերագույն խորհրդի մակարդակով: Հիմա թողել են ավագանու վրա…

Պատկերացնո՞ւմ եք, Հայաստանի բնակավայրերի անունների ճակատագիրը պիտի լուծեն տեղի ավագանիները, կարծես դա մյուս հայերին չվերաբերող բան է: Իսկ թուրքը 10 հազարից ավելի հայկական տեղանուն է սրբել քարտեզից: Նույնիսկ Արարատի անունը:

Համլետ Օձունեցի

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ