06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, փակ է Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը: Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից): Միջպետական և հանրապետական նշանակության մյուս  ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ […]

Երկրաշարժը զգացվել է Իջևան քաղաքում

Մարտի 24-ին տեղեկատցություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 21.00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17.00-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.980 և արևելյան երկայնության 45.060 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 11 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […]

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Ուշադրություն Մարտի 25-ին հատկապես Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում սպասվում է քամու ուժգնացում` 25-30 մ/վրկ արագությամբ: Հանրապետության տարածքում՝ Մարտի 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 25-ին կբարձրանա 3-5 աստիճանով: Երևանում՝ […]

Ստորագրվել է եռակողմ համաձայնագիր

Մոսկվայում ընթացող Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրա­պե­տա­կան կենտրոնի և «Սպիդ ինֆոսվյազ» հիմնադրամի միջև ստորագրվեց փոխըմբռնման և հա­մա­գոր­ծակցության  եռակողմ համաձայնագիր։ Համաձայնագրի նպատակն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակներում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից միգրանտների շրջանում իրականացվող ՄԻԱՎ […]

Վարդենյաց լեռնանցքը փակվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակվել է Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից): Փակ է նաև Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Միջպետական և հանրապետական նշանակության  մյուս  ավտոճանապարհները բաց են:

Ռուսաստանը Հայաստանին է նվիրել երկրորդ շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրը

Մոսկվայում ընթացող Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովի ընթացքում  տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակներում ձեռք բերված երկրորդ շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրի Հայաստանին հանձման արարողությունը: Միջոցառմանը մաս­նակ­ցել  են «Ռոսպոտրեբ­նադզորի» ղեկավար Ա. Պոպովան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միաց­յալ ծրա­գրի գոր­ծադիր տնօրեն Մ.Սիդիբեն, ՌԴ ֆինանսների նախարարության […]

«Որ տեսնում ենք քաղաքի «բոմժերին», ասում ենք` Փառք Աստծո» /վիդեո/

Տավուշի մարզի սահմանային Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Սերգեյ Գալստյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում արձանագրեց, որ գյուղացիները հարմարվել են իրենց բաժին հասած ճակատագրին: «Կրակոցները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը ու երբ դրանք չեն հնչում` կարոտում ենք»,-կատակեց: Գյուղացին ընդգծում է, որ 91 թվականից հետո գյուղացիներն ավելի շատ մտածել են գյուղը ամրացնելու մասին: Գյուղը թողնելու մասին խոսք […]

Փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ գիշերվա տևական բքի հետևանքով մարտի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից): Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության  մյուս  ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման […]

«Պետք է դրան գործուղի վանք». Հրապարակ

Գորիսի ոստիկանապետի շուրջ ծավալված սկանդալային միջադեպի շուրջ թերթը զրուցել է նախկին ոստիկան, Ոստիկանության Գորիսի վետերանների միավորման նախագահ Ռոբերտ Հակոբյանի հետ: -Նախկինում էլ են եղել դեպքեր, երբ ոստիկանները մարդ են ծեծել-ջարդել: Ինչո՞վ է իրավիճակը փոխվել: -Սա դուք ծեծուջարդ եք համարում: Հզոր դատախազությունը, ՀՔԾ-ն, ոստիկանությունը, տաղանդավոր քննիչները նյութերը կուսումնասիրեն, կզեկուցեն, ինչպես պետք է: Ողբերգություն է սա, իսկ […]

Ցնցումներ են գրանցվել

Մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը 07.54-ին (Գրինվիչի ժամանակով` 03.54-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 44.390: Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանավան քաղաքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի