24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ստորագրվել է եռակողմ համաձայնագիր

Մոսկվայում ընթացող Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրա­պե­տա­կան կենտրոնի և «Սպիդ ինֆոսվյազ» հիմնադրամի միջև ստորագրվեց փոխըմբռնման և հա­մա­գոր­ծակցության  եռակողմ համաձայնագիր։ Համաձայնագրի նպատակն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակներում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից միգրանտների շրջանում իրականացվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումների հետագա իրականացումն ու արդյունավետ համագործակցության ընդլայնումն է։

Ըստ համաձայնագրիՀՀ մարզերում համայնքների բնակիչների շրջանում շարժական կլինիկաների միջոցով կշարունակվի ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության տրամադրումը։ Ընդհանուր բժշկական ծառայությունների փաթեթումկընդգրկվեն  վիրուսային հեպատիտներ Բ, Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ հետազոտությունները, ուլտրաձայնային հետազոտությունները, բժշկական խորհրդատ­վութ­յունն ու անհրաժեշտության դեպքում՝ ուղեգրումը բժշկական օգնություն և սպասար­կում իրականացնող տարբեր կազմակերպություններ հետագա հետազոտման և բուժ­ման նպատակով։

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ