07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը բացվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը մարտի 28-ին` ժամը 11:30-ի դրությամբ, բացվել է: Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հնարավոր են տեղումներ

Հանրապետության տարածքում` մարտի 28-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-31-ը առավելապես արևելյան շրջաններում, ապրիլի 1-ին Սյունիքում, հնարավոր են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, 27-29-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 27-29-ը ցերեկը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Երևանում՝ մարտի 28-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 30-ի, ապրիլի […]

Ինչ մեթոդներով է կառավարվում մեր անտառը /ֆիլմ/

Նախօրեին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի փոքր դահլիճում ցուցադրվել է «Կայուն անտառկառավարումը Հայաստանում» ֆիլմի ցուցադրություն, որին հաջորդել է պլենար քննարկում «Անտառկառավարման դրական ազդեցությունը կենսաբազմազանության վրա» թեմայով: Նշենք, որ «Կայուն անտառկառավարումը Հայաստանում» ֆիլմն անդրադառնում է նոր մշակված անտառկառավարման տեղեկատվական համակագին, որի հիմքում տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգն է, որը կիրառվում է որպես անտառկառավարմանն ու պահպանությանն ուղղված աշխատանքների պլանավորման և մոնիտորինգի […]

Ոստիկանապետի կողմից ծեծված երիտասարդը խոստովանում է. Ժողովուրդ

Երեկ հայտնի դարձավ, որ ‹‹Նուբարաշեն›› ՔԿՀ-ից ազատ արձակվեց մարտի 8-ին ‹‹Դիանա›› ռեստորանի բակում Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի հետ վիճաբանած Արթուր Գեւորգյանը: Նրան ՀՀ Վերաքննիչ դատարանը ազատ արձակեց 500 հազար դրամ գրավի դիմաց: Ա. Գեւորգյանը, որը ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ Մուշեղ Գեւորգյանի եղբայրն էր, կալանքի տակ էր ոստիկանապետի դեմ բռնություն կիրառելու մեղադրանքով: շ Թերթը զրուցեց […]

Որտեղից գտնել 2 մլրդ եվրո

Հայաստանում ընդամենը 7 մաքրման կայան կա՝ Երեւանում, Գավառում, Մարտունիում, Վարդենիսում, Ջերմուկում, Դիլիջանում, Փարաքարում: Բացի վերջինից, մնացած 6-ը  ապահովում են միայն մեխանիկական մաքրում, այսինքն թույլ չեն տալիս խոշոր աղբի անցումը ճաղերի միջով: Այս մասին գրում է ecolur.org լրատվական կայքը եւ շարունակում, որ կոյուղաջրերի վատ կառավարման վտանգների վերաբերյալ իր անհանգստությունը հայտնեց խորհրդատվական «Ջինջ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը […]

Ավետիսյաններից ավագները սպանությունից առաջ եղել են շարժման մեջ. փորձաքննություն

Գյումրու 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Նիստին այս անգամ շարունակվեց փաստաթղթերի ընթերցման գործընթացը 10-րդ հատորից սկսած: 10-րդ հատորում ներկայացված են վկաների հարցաքննության արձանագրությունները, միջնորդություններ, տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպանների ճանաչման վե րաբերյալ փաստաթղթեր, Ավետիսյանների մահվան վկայականների պատճենները, գրություններ ոստիկանությունից և դատախազությունից: Հաջորդ […]

Արտակարգ իրավիճակ. ազատամարտիկները սպառնում են վնասել ԴԱՀԿ աշխատակիցներին/վիդեո/

Այս պահին թեժ իրավիճակ է Արարատի մարզի Գետափնյա գյուղում: ԴԱՀԿ աշխատակիցները այսօր պետք է տանից վտարեն ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանի ընտանիքը: Ազատամարտիկը պնդում է, որ բոլոր վճարումները արել են և երկու շաբաթ ժամանակ է խնդրում իր բողոքի պատասխանը ստանալու համար: Ի դեպ, այս գիշեր Խաչիկ Գասպարյանի մորը, որը տան սեփականատերն է, հիվանդանոց են տեղափոխել սրտի կաթվածով: […]

8-ամյա տղային վրաերթի են ենթարկել

Մարտի 24-ին` ժամը 13.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E 350» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, ով  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։ Կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի