07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ավետիսյաններից ավագները սպանությունից առաջ եղել են շարժման մեջ. փորձաքննություն

Գյումրու 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Նիստին այս անգամ շարունակվեց փաստաթղթերի ընթերցման գործընթացը 10-րդ հատորից սկսած: 10-րդ հատորում ներկայացված են վկաների հարցաքննության արձանագրությունները, միջնորդություններ, տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպանների ճանաչման վե րաբերյալ փաստաթղթեր, Ավետիսյանների մահվան վկայականների պատճենները, գրություններ ոստիկանությունից և դատախազությունից:

Հաջորդ հատորում ներկայացված էին ոստիկանության, ճանապարհային ոստիկանության արձանագրություններ, քննչական կոմիտեից «Վիվա Սելլ» ընկերությանն ուղղված գրություններ, Ավետիսյանների հագուստներից արված փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև ՌԴ քննչական կոմիտեի գրությունը ՀՀ քննչական կոմիտեին` համատեղ փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ: Ներկայացվեցին նաև Ավետիսյանների ուղղությամբ արձակված կրակոցների հերթականության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունները: Համաձայն այդ եզրակացությունների` կրակոցը եղել է շարժման վիճակում, արթուն և շարժման վիճակում են եղել Արմեն Ավետիսյանը և Սերյոժա Ավետիսյան ավագը, ամենայն հավանականությամբ, արթուն և շարժման վիճակում է եղել ավագ Հասմիկ Ավետիսյանը:

Ըստ վերոնշյալ համալիր փորձաքննության եզրակացության` տան տղամարդիկ ոչ միայն արթուն են եղել, այլև փորձ են արել ինչ-որ գործողություններ կատարել` սենյակից սենյակ տեղափոխվել կամ նույնիսկ բռնել զենքը: Դատարանն այս նիստի ընթացքում նաև ծանոթացավ ռուսական կողմի գործի նյութերի որոշ թարգմանությունների, որոնց մեջ ներառված էին նաև Պերմյակովի կողմից ներկայացված որոշ դիմումներ ու փաստաթղթեր: Դրանք դատարանը որոշեց չհրապարակել այս պահին, մինչև Պերմյակովի ցուցմունքի ավարտը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ