25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արտակարգ իրավիճակ. ազատամարտիկները սպառնում են վնասել ԴԱՀԿ աշխատակիցներին/վիդեո/

Այս պահին թեժ իրավիճակ է Արարատի մարզի Գետափնյա գյուղում: ԴԱՀԿ աշխատակիցները այսօր պետք է տանից վտարեն ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանի ընտանիքը: Ազատամարտիկը պնդում է, որ բոլոր վճարումները արել են և երկու շաբաթ ժամանակ է խնդրում իր բողոքի պատասխանը ստանալու համար:

Ի դեպ, այս գիշեր Խաչիկ Գասպարյանի մորը, որը տան սեփականատերն է, հիվանդանոց են տեղափոխել սրտի կաթվածով:  Ազատամարտիկները և հարևանները սպառնում են դիմել ծայրահեղ քայլերի, եթե ԴԱՀԿ աշխատակիցները մոտենան տանը:

Խաչիկ Գասպարյանը եղբայրների հետ Արցախյան ազատամարտի մասնակիցներ են, նրանցից մեկը զոհվել է, երկուսը` երկրորդ կարգի հաշմանդամներ են:

«Վաշխառուից 23 հազար դոլար  վերցրել եմ՝ 6 ամիս պայմանագրով, 8 ամիս ուշացրել եմ, ապա 31 500 դոլոր վերադարձրել եմ: 8 ամսվա համար սկզբում 10 հազար դոլար էր ուզում, հետո մտափոխվեց ավել ուզեց: Հայտնի վաշխառու Արտակ Մաքսիմի Մարտիրոսյանն է:Դատավոր Բալյանի մոտ ասեց 10 հազար, հետո դատի ժամանակ 15 հազար, հիմա էլ 20 հազար տոկոս է ուզում: Ինչ անեմ թողնեմ գնամ այս երկրից: Արյուն եմ տվել, սաղ մարմինս քարտեզ ա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչիկ Գասպարյանը:

Նշենք, որ ազատամարտիկը գումարը վերցրել է առողջական խնդիրները լուծելու համար:

«Չեն թողի շեմին մոտ գան, մարդասպանություն կլինի: Գյուլախորով ըլնի էս տղուն դատարկուն անողը»,-բղավում էր տարեց հարևանուհին:

Մանրամասները ՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ