Ինչ մեթոդներով է կառավարվում մեր անտառը /ֆիլմ/
Նախօրեին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի փոքր դահլիճում ցուցադրվել է «Կայուն անտառկառավարումը Հայաստանում» ֆիլմի ցուցադրություն, որին հաջորդել է պլենար քննարկում «Անտառկառավարման դրական ազդեցությունը կենսաբազմազանության վրա» թեմայով:
Նշենք, որ «Կայուն անտառկառավարումը Հայաստանում» ֆիլմն անդրադառնում է նոր մշակված անտառկառավարման տեղեկատվական համակագին, որի հիմքում տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգն է, որը կիրառվում է որպես անտառկառավարմանն ու պահպանությանն ուղղված աշխատանքների պլանավորման և մոնիտորինգի գործիք:
Ինչպես ֆիլմում նշվում, այս համակարգը Հայաստանի բոլոր անտառտնտեսությունները կապում է ոլորտի պատասխանատու մարմինների հետ ազգային մակարդակում, տրամադրում ճշգրիտ տեղեկություն և մատչելի դարձնում դրա մշակումը և փոխանակումը: Ըստ մասնագետների համակարգի նպատակն է ներդնել անտառների կայուն կառավարումը նոր չափանիշների, տեխնիկական մեթոդների և ադմինիստրատիվ ընթացակարգերի կառավարման միջոցով:
Հանդիպման երկրորդհատվածում բանախոսները` Հովիկ Սայադյանը (Հայաստանի ազգային ագրարային համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտի պետ), Հայկ Երվանդյանը (ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառվերականգնման և անտառապատման բաժնի առաջատար մասնագետ), Ստեփան Բաբայանը (ՀՀ Գյուղատնտեսության նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բնության հատուկ պահպանվող տարածքների բաժնի առաջատար մասնագետ), Վահե Մարտիրոսյանը («Հայաստան ծառատունկ» ծրագիր (Էյ-Թի-Փի բարեգործական հիմնադրամ), անտառագետ), Ատոմ Գրիգորյանը (ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ, գլխավոր մասնագետ), Գալուստ Նանյանը (էկոլոգիական հարցերով անկախ վերլուծաբան) անդրադարձ են կատարել Հայաստանում անտառկառավարման ընթացիկ զարգացումներին ւ խոսել կենսաբազմազանության կորստի ու դրա հնարավոր հետևանքների մասին, քննարկել ոլորտային մի շարք հիմնախնդիրներ, պատասխանելով դահլիճից հնչած հարցերին: