10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Որտեղից գտնել 2 մլրդ եվրո

Հայաստանում ընդամենը 7 մաքրման կայան կա՝ Երեւանում, Գավառում, Մարտունիում, Վարդենիսում, Ջերմուկում, Դիլիջանում, Փարաքարում: Բացի վերջինից, մնացած 6-ը  ապահովում են միայն մեխանիկական մաքրում, այսինքն թույլ չեն տալիս խոշոր աղբի անցումը ճաղերի միջով:

Այս մասին գրում է ecolur.org լրատվական կայքը եւ շարունակում, որ կոյուղաջրերի վատ կառավարման վտանգների վերաբերյալ իր անհանգստությունը հայտնեց խորհրդատվական «Ջինջ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը Ջրի համաշխարհային օրվան նվիրված  «Ջուրը կայուն զարգացման հիմքում» գիտաժողովի ժամանակ:

Նա մասնավորապես նշեց, որ քաղաքների կոմունալ համակարգերը չեն մտնում զարգացման գլխավոր հատակագծերի մեջ: Հատկապես դա վերաբերում է քաղաքների կենտրոնական հատվածներին, որտեղ  ջրահեռացման համակարգերի ծանրաբեռնվածությունը մեծ վտանգներ է առաջացնում:

«Ծանրաբեռնվածության մեծացման պատճառով կոյուղաջրերը կարող են խառնվել խմելու ջրերին, ինչը չափազանց վտանգավոր է»,- նշեց Մովսիսյանը:

Մանրամասը` ecolur.org կայքում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ